11. Երկրորդ երեխայի ծնունդը. պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Երկրորդ երեխայի ծնունդն ընտանիքում խոշոր տեղաշարժ է առաջացնում առաջնեկի կյանքում և նրա աշխարհընկալման մեջ:

Ի՞նչ է փոխվում առաջին երեխայի մոտ, երբ ծնվում է երկրորդ երեխան:

Առաջին երեխայի մոտ փոխվում է ընտանիքի և ընտանիքում սեփական դերի մասին պատկերացումները: Երբ առաջնեկը ծնվում է, աշխարհի մասին նրա պատկերացումները հետևյալն են. կա մայրը, կա հայրը, ընտանիքի մյուս անդամները՝ տատիկ, պապիկ և կա ինքը՝ երեխան: Երկար ժամանակ աշխարհի մասին երեխայի պատկերացումները մնում են անփոփող: Առաջին երեխան, ով հայտնվում է ընտանեկան սիրո, խնամքի և ջերմության կենտրոնում, երբեք չի պատկերացնում, որ այս ընտանեկան հավասարակշռությունը կարող է փոխվել: Երբ ընտանիքում ծնվում է երկրորդ երեխան, առաջնեկի դիրքը և կարգավիճակը փոփոխության է ենթարկվում: Այսինքն՝ նախկին ստեղծված հավասարակշռությունը, որում երեխան ապրում էր, խախտվում է: Այս փոփոխությունների ժամանակահատվածը առաջնեկի համար սթրեսային է: Այս ընթացքում երեխայի մոտ առաջանում են տարբեր վախեր: Երեխան սկսում է վախենալ, որ իրեն կփոխարինեն, սկսում է վախենալ, որ իրեն կտանեն, իսկ երկրորդ երեխային կպահեն, վախենում է, որ իրեն ավելի քիչ կսիրեն, իսկ երկրորդին՝ ավելի շատ, երեխայի մոտ առաջանում է կորստի վախ, ծնողների համար անկարևոր լինելու զգացում և այլն:

Չնայած որ որոշ երեխաներ ակնհայտորեն բացսական վերաբերմունք են դրսևորում երկրորդ երեխայի նկատմամբ, որոշ երեխաների մոտ այս բացասական վերաբերմունքը կարող է բացահայտորեն նկատելի չլինել և դրսևորվել երեխայի վարքագծային փոփոխություններով՝ անցանկալի վարքի դրսևորումներ, անկառավարելի վարք, վախեր, քնի խանգարումներ և այլն: Վերջին դեպքում ծնողներն այս փոփոխությունները չեն կապում երկրորդ երեխայի ծննդի հետ և փորձում են դաստիարակչական մեթոդներով շտկել երեխայի վարքը, ինչն էլ ավելի է խորացնում երեխայի վիճակը:

Կարևոր է, երկրորդ երեխայի ծնունդը պլանավորելիս, հաշվի առնել առաջին երեխայի տարիքը: Մեկից երեք տարեկանի հատվածում առաջին երեխան դեռևս չի կարող ընկալել այս փոփոխությունները, սակայն ավելի հասուն տարիքում երեխան կարող է ավելի իրատեսորեն ընկալել իրավիճակը: Կարևոր է նաև առաջին երեխային նախապատրաստել երկրորդ երեխայի ծննդին: Ցանկալի է երեխային հնարավորինս օբյեկտիվ տեղեկություններ տալ՝ ինչ է իրենց սպասվելու, ինչ է իրենից պահանջվելու, ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենալու ընտանիքում և այլ: Կարևոր է նաև երեխային որոշ պարտականություններ տալ, որպեսզի նա այս գործընթացներում իր դերը և նշանակությունը ևս պատկերացնի: Շատ վտանգավոր է, երբ ծնողները երկրորդ երեխայի ծնունդի ժամանակահատվածում առաջին երեխային ծնողների սենյակից տեղափոխում են մեկ այլ սենյակ կամ երեխային սկսում են մանկապարտեզ տանել: Այս փոփոխությունները, որոնք համընկնում են երկրորդ երեխայի ի հայտ գալու հետ, երեխայի մոտ կարող է ընկալում առաջացնել, որ երկրորդ երեխայի պատճառով իրեն վտարեցին ծնողների սենյակից կամ իրեն տանում են մակապարտեզ՝ որպես խանգարող հանգամանք:

Դիտեք նաև՝

Հոգեբանական առողջություն և երջանկություն | Նարինե Խաչատրյան

Հոգեբանական առողջություն և երջանկություն | Նարինե Խաչատրյան

Հոգեկան առողջությունը ոչ միայն հիվանդությունների բացակայությունն է, այլև կյանքով բավարարվածության զգացումը և լիարժեք գործառնությունը։ Հումանիստական...

Բիբլիոթերապիան սոցիալական աշխատանքում | Լուսինե Քարամյան

Բիբլիոթերապիան սոցիալական աշխատանքում | Լուսինե Քարամյան

Գիրքը և տեքստը մեր հույզերի ու մտքերի վրա մեծ ազդեցություն կարող են ունենալ, կարող են կրթել, սովորեցնել ինչ-որ բան մեզ շրջապատող աշխարհի կամ ինքներս մեզ մասին։...

Բիբլիոթերապիայի անատոմիան.ծագումից մինչև ազդեցություն | Անի Կոջոյան

Բիբլիոթերապիայի անատոմիան.ծագումից մինչև ազդեցություն | Անի Կոջոյան

Հաճախ տարբեր ճգնաժամային իրավիճակներում՝ անձնայինից մինչև ազգային, յուրաքանչյուրն ընտրում է տարբեր մեխանիզմներ այդ իրավիճակից դուրս գալու, առերեսվելու,...