Կրթության հնարավորություն. գյուղ-քաղաք տարբերությունները. Սաթենիկ Պետրոսյան | Զինա Ղուկասյան

Կրթության հնարավորություն. գյուղ-քաղաք տարբերությունները. Սաթենիկ Պետրոսյան | Զինա Ղուկասյան

Դպրոց մտնելուն պես առաջին հերթին աչքի է ընկնում երեխաների գիտելիքների մակարդակը՝ նրանցից շատերն անգամ գրել-կարդալ և տարրական մաթեմատիկական գործողություններ իրականացնել չգիտեն, չեն կարողանում պարզագույն բաներ ապացուցել: Գյուղական համայնքի տարրական դպրոցի ամենամեծ խնդիրներից է որակյալ ուսուցիչների պակասը, կամ, առհասարակ, ուսուցիչների բացակայությունը: Թեև թյուր կարծիք է տարածված, որ ցածր դասարաններում դասավանդելը «հեշտ» է, սակայն, տարրական դպրոցի ուսուցչին չափազանց լուրջ պատրաստվածություն է անհրաժեշտ:
Մայրաքաղաքի դպրոցականներն հետևելու օրինակներ ունեն, կարող են երազել և հասնել սեփական երազանքին: Գյուղի երեխաները չեն տեսնում այլ հնարավորություններ, այլ ապագա. աղջիկների և տղաների կյանքը կարծես նախապես պլանավորված լինի: Կան երեխաներ, որոնք հաղթահարում են այդ խոչընդոտները, սակայն, այդպիսի դեպքերը քիչ են: Գյուղի մարդիկ հուսահատվում են, սակայն, իրականում, փոփոխության հասնելն այնքան բարդ չէ, որքան մենք պատկերացնում ենք:
Երեխաները չեն երազում: Երազել թույլ չի տալիս միջավայրը, թույլ չեն տալիս ծնողներն ու հենց իրենք՝ երեխաները. համայնքներում ապատիա է տիրում: Անգամ Երևանն է «փակված թեմա». ծնողները չեն թողնում զավակներին հեռանալ մայրաքաղաք և մեկուսանում են իրենց համայնքում, փաք շղթա են ստեղծում:

***

Դպրոցում ուսուցիչները ճնշում են երեխաների նախաձեռնողականությունը: Կրթական գործընթացը կառուցվում է համատարած վերահսկողության սկզբունքով. վերահսկվում են երեխաների նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունը, որոշումների ազատությունը: Մյուս կողմից, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի վրա մեծ գումարներ են ծախսվում: Այդ ծրագրերն արդյունավետ չեն, սակայն գործում են պարտադրված դասալսումների սկզբունքով, և պարտադրանքն, այնուհետև տեղափոխվելով դեպի ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, իշխանական գործոն է դառնում ուսուցման մեջ:

***

Հայաստանը որդեգրել է ներառական կրթության ծրագիր, որը պիտի երաշխավորի բոլոր երեխաների կրթության իրավունքը՝ անկախ սոցիալական, ազգային, կրոնական պատկանելությունից, հաշմանդամությունից և այլն: Միաժամանակ, ընդունվել է կրթության գերազանցության ծրագիրը, որն առանձնացնում է «լավ» երեխաներին և նրանց բարձրորակ կրթություն ապահովում: Մի կողմից՝ բոլորը պիտի ներգրավվեն, մյուս կողմից՝ հայտնվել է «գերազանցության» միտում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *