Հայաստանի բանակցային մշակույթը. Ստեփան Խզրթյան

Հայաստանի բանակցային մշակույթը. Ստեփան Խզրթյան

Բանախոսության հիմքում ընկած է «Բանակցության ազգագրություն» թեմայով մշակութային ուսումնասիրությունը, որի նպատակն է ուսումնասիրել բանակցության հայկական մշակույթին բնորոշ որոշ արտահայտիչ հատկանիշներ՝ հիմնվելով Հոֆստեդի մշակութային ցուցիչների վրա: Առցանց տեսահարցման միջոցով ստացված նախնական արդյունքների համաձայն, հայկական մշակույթին բնորոշ են դիրքային, անհատական և առնական հատկանիշները: Մյուս երկու՝ անորոշության մերժում և երկարաժամկետ մոտեցում ցուցիչներով ուսումնասիրությունները դեռ շարունակվում են:
Ըստ հարցվածների՝ հայկական բանակցություններին բնորոշ վարքը նվազ արդյունավետ է, քան բանակցային ավելի գործառական ոճերը: Սա հիմք է մտածելու, որ առկա են բանակցությունները դիտելու երկու հարացույց՝ ավանդական, պատմական արմատներ ունեցող մոդելը և գլոբալ՝ շահերին միտված մոդելը: Այն, ինչ բնորոշ է հայկական բանակցություններին, համարվում է անարդյունավետ, և հակառակը՝ այն, ինչ արդյունավետ է, «հայկական» չէ: Ստացվում է, որ հարցվածները բանակցությունները դիտում են երկու հակադիր, բայց նաև փոխլրացնող մտավոր մոդելներով:

Այս հակադիր մոդելների առկայությունը ծնում է լարվածություն, որը կարող է դառնալ Հայաստանում բանակցության հասարակական ինստիտուտի վերափոխման շարժիչ ուժը:

Կից կարող եք կարդալ «Բանակցության ազգագրություն» միջմշակութային հետազոտության արդյունքների ամփոփիչ հոդվածը.

 

THE ARMENIAN CULTURE OF NEGOTIATION

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

1 Մեկնաբանություն

  1. Ալինա Պողոսյան

    Շատ հետաքրքիր էր, բաըց ես մեծ հաճույքով ինչ-որ բաների մասին կվիճեի 🙂 հատկապես այն մասին թե ինչպես է որոշվում բանակցության արդյունավետությունը: Այստեղ ինձ թվում ա ծուղակ կա 🙂 
    http://prm.am/?p=2501 Սա էլ Հոֆսթեդե հայերեն թարգմանվեծ նրանց համար, ովքեր հետաքրքրված են 🙂

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *