Չբացահայտված Տերյան | Գևորգ Էմին-Տերյան

Տերյանագիտությունն ունի մոտ 100 տարվա պատմություն, բայց կան մի շարք խնդիրներ, որոնք մինչ օրս ուսումնասիրված չեն և և բանաստեղծին պատկանող տեքստեր, որոնք հրապարակված չեն: 1920թ. Տերյանի մահվանից հետո խորհրդային իշխանությունը բանաստեղծի կերպարը սկսեց օգտագործել սեփական լեգիտիմացման նպատակով: Տերյանը դուրս էր եկել Հայաստանի կոմունիստական կուսակցությունից, և իր դիմումից պարզ է դառնում, որ նա խնդիրներ է ունեցել նաև Ռուսաստանի կոմունիստական կուսակցության հետ: Պողոս Մակինցյանը վերջին շրջանում գաղափարական անհամաձայնություններ ուներ Տերյանի հետ, և Տերյանի տեքստերը շատ կոպիտ խմբագրության երթարկեց: Իր գործը ժառանգեց Վաչե Պարտիզունին, որը ևս թաքցնում էր Տերյանի կյանքի որոշ փաստեր՝ քաղաքական հայացքներ և այլն: Պարտիզունու ձեռքից տուժում էին Տերյանի գեղագիտական հայացքները, նամակները: Առաջին խնդիրը վերաբերում է հայ գրականության փուլավորմանը: Խորհրդային հարացույցում Միության հաստատումից հետո մշակութային նոր փուլ էր սկսվում: Տերյանը չէր կարող տեղավորվել խորհրդային գրականության սահմաններում, և այդ թյուր հայացքը մինչ օրս չի վերանայվել: Ավանդաբար գրականության նորագույն շրջանը հաշվում են 1920թ.-ից, սակայն, հենց Վահան Տերյանն է իր լեզվով և թեմաներով բացել այդ էջը:

***

1915թ. դեկտեմբերին գաղթականների առաջին ալիքի հետ Տերյանը գալիս է Երևան և սկսում է որբանոցի երեխաների հետ աշխատել: 1916թ. իր գրությունները վկայում են, որ Տերյանն առաջինն էր հասկացել Ցեղասպանությունից հետո տվյալներ հավաքելու անհրաժեշտությունը: 8-15 տարեկան երեխաների վկայությունները, որ հավաքել էր Տերյանը, փրկվել են միայն սխալ արխիվացման շնորհիվ:

***

Ուսումնասիրված չէ Տերյանի փիլիսոփայական համակարգը՝ հրապարակախոսական և գրախոսական տեքստերը, որոնք չեն վերահրատարակվել խորհրդային տարիներին: Տերյանի եզրահանգումները՝ Առաջին աշխարհամարտի ու դրանում հայ ժողովրդի մասնակցության մասին, համահունչ չէին Միության քաղաքականությանը:

Դիտեք նաև՝

Սփյուռք․ Քննական անդրադարձներ | Շահան Շահնուր

Սփյուռք․ Քննական անդրադարձներ | Շահան Շահնուր

Շահան Շահնուրի (1903-1974) մասին Դալար Շահինեանի, Դավիթ Մոսինյանի եւ Կարէն Ջալլաթեանի այս զրույցը անդրադառնում է սփյուռքահայ թերևս ամենահայտնի, բայց դեռևս քիչ...

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Քաղգրականություն. «Ջունգլին վերադառնում է․ Ամերիկան և մեր վտանգված աշխարհը»

Քաղգրականություն. «Ջունգլին վերադառնում է․ Ամերիկան և մեր վտանգված աշխարհը»

🔹Ինչպե՞ս է ձևավորվել լիբերալ աշխարհակարգը։🔹Արդյո՞ք լիբերալ աշխարհակարգի ձևավորումը տրամաբանական գործընթացների արդյունք էր։🔹Ինչի՞ հանգեցրեց ԱՄՆ-ի...