TED-ը՝ որպես մեծահասակների կրթության հարթակ. Քրիստինե Սարգսյան

TED-ը՝ որպես մեծահասակների կրթության հարթակ. Քրիստինե Սարգսյան

TED կոնֆերանսը (Technology, Entertainment, Design) հիմնադրվել է 1984թ. ԱՄՆ-ում: Ստեղծման նպատակը կոնֆերանսի նոր ձևն էր, որում հասարակական երկխոսության հնարավորություն կգոյանա: 1990թ. Քրիս Անդերսոնը գնեց TED-ը, և այն վերածվեց հանրային ֆորմատի կոնֆերանսի: Անդերսոնի նորամուծություններից էր այն գաղափարը, որ կոնֆերանսների բովանդակությունը պիտի բաց և հասանելի լինի հանրության համար: TED-ի առաքելության ձևակերպումն է «Տարածվելուն արժանի գաղափարներ» (Ideas worth spreading): TED-ի ամենամեծ կապիտալը գաղափարներն են: Այդ գաղափարները կարող են ոգեշնչել, մտածել սովորեցնել և հարցեր առաջացնել: Այդպիսի գաղափարներից է սկսվում մարդու ինքնակրտության և ինքնաճանաչման գործընթացը: TEDx-ը տարբեր երկրներում անցկացվող անկախ կոնֆերանս է, որի համար թուլատվություն է անհրաժեշտ մայր կոնֆերանսից: Հայաստանում այն գործում է 2009թ.-ից: TED և TEDx կոնֆերանսների մեծ արյդունավետություն ու հանրային հաջողությունը պայմանավորված են դրանց հասանելիությամբ և մատչելիությամբ:

***

Քեն Ռոբինսոնի՝ կրթական ոլորտի և ստեղծագործականության մասին ելույթը (2006) ցույց է տալիս, որ այսօրվա կրթահամակարգը ճնշում է անհատական ստեղծագործականությունը: Այդ կրթական համակարգը «գործարանային արտադրանք» է թողարկում, որը ծառայում է պետությանը, բիզնեսին և այլն: Սակայն, տնտեսական, առողջապահական, կրթական, հասարակական այլ ոլորտներում բազմաթիվ հարցեր առայսօր լուծում են պահանջում: Ուսուցիչն այլևս միայն «ինֆորմացիա փոխանցող» չէ, և պիտի կրթական նոր հարթակներ ստեղծվեն:

TED

TEDxYerevan

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *