Տառաստեղծման գեղարվեստական կողմը. Ռուբեն Թարումյան

Տառաստեղծման գեղարվեստական կողմը. Ռուբեն Թարումյան

Գիրը նախևառաջ գործիք է, բանավոր խոսքը տարածության և ժամանակի մեջ հաղորդելու միջոց: Եվ ինչպես ցանկացած գործիք, լինի դա սղոց, մուրճ կավ ավելի բարդ մի բան, հին ժամանակներում հատկապես այդ գործիքներին փորձում էին գեղեցիկ տեսք տալ՝ հաղորդելով նրանց մի արտաքին, որը դուրս էր նրանց գործառույթային հատկություններից: Երբեմն այդ  գործառույթային հատկությունը գեղարվեստական դեր էր կատարում , օր.՝ կացնի փայտե հատվածի կորությունը, այն և՛ գեղեցկացնում էր կացնին, և ՛ օգնում էր աշխատանքի ժամանակ: Հնագույն գրային համակարգի զարգացմանը զուգահեռ նկատում ենք, թե ինչպես են այդ գրվածքները դառնում արվեստի առանձին  գործեր, այսինքն նույնիսկ վերացական գրանշանները կարելի էր կատարել այնպես, որ դրանցում բացի գործառույթային հատկություններից լինեն նաև գեղագիտական որոշ արժեքներ:

Հայկական գրչարվեստը զուգահեռ ընթանում էր եվրոպական և մերձավոր արևելքի գրչական դպրոցների հետ, անցել է մոտավոր նույն փուլերը. սկզբից գիրը եղել է գլխատառային, հետո արագագրությունը հանգեցրել է նրան, որ մարդիկ սկսել են այնպիսի ձևեր օգտագործել, որոնք նպաստում են գրելու արագությանը, այդպիսով արագագրության հերթական կանոնարկման արդյունքում առաջացան փոքրատառերը:

Տարբեր համակարգի տառերը երբեմն կարող են նմանվել իրար՝ ոչ մի կապ չունենալով իրար հետ, օրինակ՝ լատինական «S» տառը չափազանց հիշեցնում է հայկական մեծատառ «Տ» տառը, բայց դրանք ոչ մի ծագումնաբանական կապ չունեն իրար հետ, պարզապես զարգացումը ընթացել է զուգամիտվող կոնվերգենտ ճանապարհով և սկզբնապես բոլորովին իրար չնմանվող գրանշանները իրար նմանվել են:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *