Չարենցի՝ 1922-24թթ. գործունեությանը ժամանակի արձագանքը | Թագուհի Ղազարյան

Չարենցի՝ 1922-24թթ. գործունեությանը ժամանակի արձագանքը | Թագուհի Ղազարյան

Երևի նորություն չի լինի, եթե ասեմ, որ պատմությունը կամ պատմական անցյալի մեկնաբանությունը ամենից առաջ ոչ թե իրադարձություններն է արձանագրում, այլ ներկայացնում է հենց այն ժամանակաշրջանի մոտեցումները, որտեղից խոսվում է այդ իրադարձությունների մասին: Եվ պատմությունը ոչ այնքան պատմական անցյալի, որքան փաստական ներկայի արտացոլումն է, որ կա: Ասել է թե՝ ընթերցելով պատմությունը՝ մենք ոչ միայն ու ոչ այնքան ընթերցում ենք պատմական այն ժամանակը, որի մասին գրված է, որքան այն ժամանակը, որը գրում է (որից ընթերցում ենք) այդ ժամանակի մասին:

1920-ականների գրական մթնոլորտի և հատկապես Չարենցի ստեղծագործության շուրջ ծավալվող խոսակցությունները հիմնականում ընթանում են երկու ուղղությամբ:

1. Սովետական գրականագիտության ավանդույթների վրա հիմնված տեսակետն է, որ Չարենցը եղել է «ձախ մոլորության» մեջ:

2. Այս տեսակետի ընդդիմախոսները, որոնք ի հայտ եկան վերջին տարիներին, ընդգծում են հատկապես այն, որ ժամանակի հասարակությունն ու գրական միջավայրը պատրաստ չէր այդ առաջադիմական գրական շարժումն ընդունել, ինչի իրավունքը թերևս ունեն՝ հատկապես ստանդարտի օրինակով:

Այսօրվա իմ խոսելիք թեման լինելու է առաջինի շուրջ, որն ըստ էության առնչվումէ նաև երկրորդին: Հասկանալու համար, թե ինչպես ու ինչու է այս տեսակետի ձևավորումը տեղի ունեցցել,նախ պետք է փորձենքհնարավորինս ճշգրիտ գտնել միքանի հարցի պատասխաններ:

• Ինչպիսի՞ մթնոլորտ էր ու ինչպիսի արձագանքների էին 1920-ականներին դեկլարացիայի, դրանից հետո լույս տեսած բյուլետինների, շեփորահանդեսների ու ստեղծագործությունների շուրջ:
• Ինչո՞ւ և ինչպե՞ս հանկարծ սոցիալիստական երկրում ձախությունը դարձավ մոլորության հոմանիշ:
• Ի՞նչ մեխանիզմներով է տեղի ունենում մոլորության պրոպագանդան և հիմնավորվում այս տեսակետը:
• Ե՞րբ սկսվեց Չարենցի այս շրջանի ընկալումն իբրև մոլորություն

Իհարկե այս հարցերին առանձին առանձին պատասխանել չեմ կարող, որովհետև դրանք շաղկապված են միմյանց: Բայց վերջնական տեքստում կփորձեմ ձևակերպել այս հարցերի պատասխանները:

Զեկույցը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ Զեկույց. Չարենցի՝ 1922-24թթ. գործունեությանը ժամանակի արձագանքը _ Թագուհի Ղազարյան

Հավելված 1`հավելված1
Հավելված 2`հավելված2

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *