1. Սթրես. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

1. Սթրես. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Շատերը կարծում են, որ սթրեսը մեզ վրա տարբեր բացասական իրադարձությունների ազդեցությունն է, կամ որոշակի ապրումներ և դրանց հետևող վարքագիծ: Այուամենայնիվ, սթրեսը մեր օրգանիզմի ռեակցիան է արտաքին կամ ներքին հավասարակշռության խախտմանը. այն կարող է նույնիսկ դրական իրադարձություններից առաջանալ: Օրգանիզմը հարմարման ռեակցիա է տալիս նույնիսկ ամենափոքր արտաքին փոփոխություններին՝ ծանոթություններին, տեղափոխություններին, նոր հարաբերություններին և այլն, ինչպես նաև ներքին՝ առողջական փոփոխություններին: Սթրեսը մոբիլիզացնում է օրգանիզմի ուժերը փոփոխություններին հարմարվելու համար: Տարբերակվում են սթրեսի դրական և բացասական տեսակներ, սակայն երկու դեպքում էլ օրգանիզմի ռեակցիան էապես չի տարբերվում:

«Սթրես» եզրը նշանակում է «լարում»: Այն կիրառվում է և՛ ճնշող գործոնը, և՛ օրգանիզմի ռեակցիան անվանելու համար, թեև առաջինի ճշգրիտ անվանումն է սթրեսոր՝ սթրեսածին գործոն: Սթրեսածին գործոններին մարդիկ տարբեր կերպով են արձագանքում. սթրեսը սուբյեկտիվ երևույթ է, մինչդեռ սթրեսածին գործոնները՝ հիմնականում օբյեկտիվ: Արձագանքի բնույթը կախված է անհատի դաստիարակությունից, կյանքի փորձից, տարիքից, ինչը հնարավորություն է տալիս հոգեբանական աշխատանք տանել նրա հետ:

Սթրեսի առաջին փուլը լարվածությունն է, տագնապը, ուժերի մոբիլիզացիան: Այն արտահայտվում է ֆիզիկական, հոգեկան, հորմոնալ մակարդակներում: Երկրորդ փուլը սթրեսի դիմադրությունն է, որում մարդը ճանապարհներ է փնտրում սթրեսին դիմակայելու: Այդ ճանապարհները երեքն են, և առաջինն է իրավիճակից դուրս գալը, նույնիսկ, եթե պարզապես անհրաժեշտ է լքել որոշակի տարածք: Երկրորդ մոտեցումն իրավիճակը փոխելն է, իսկ երրորդը՝ իրավիճակի հանդեպ վերաբերմունքը փոխելը: Սթրեսի երրորդ փուլը սպառումն է՝ օրգանիզմի ուժերի, էներգետիկ ռեսուրսների սպառումն է, որը կարող է ազդել ընդհանուր էմոցիոնալ վիճակի վրա, օրգանիզմում տարատեսակ հիվանդություններ և խանգարումներ առաջացնել:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *