Ներառական կրթություն. Զառա Բաթոյան (սոցիում #միտք)

Ներառական կրթություն. Զառա Բաթոյան (սոցիում #միտք)

Ներառական կրթությունը կրթություն է բոլոր համար: Հաշմանդամություն ունեցող անձիք պիտի կրթությամբ ապահովված լինեն դրա բոլոր փուլերում:

Նախադպրոցական կրթության ոլորտում կարևոր է ծնողների իրազեկումը իրենց կրթության իրավունքի վերաբերյալ: Երեխաները պիտի համայնքային զարգացման հնարավորություն ունենան՝ հատուկ կենտրոններում, մանկապարտեզներում:

Հիմնական կրթության փուլում ևս անհրաժեշտ է ծնողների մասնակցությունը, ինչպես նաև ուսուցիչների և հատուկ մասնագետների վերապատրաստումը: Այլ երեխաներն ու ծնողները, ուսուցիչներն ու ադմինիստրատիվ աշխատակազմը պիտի կարողանան երեխային ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա: Ներառական կրթության ոլորտում պիտի գործեն երեխայակենտրոն ճկուն մեթոդներ: Բազմամասնագիտական թմերում կարող են ներառվել հատուկ մանկավարժներ, հոգեբաններ, լոգոպեդներ, սոցիալական աշխատողներ, ծնողներ:

Հարկավոր է ճիշտ գնահատել հետդպորցական տարիքում երեխայի պոտենցիալը, նրա համար առկա մասնագիտական ու աշխատանքային հնարավորությունները. անհրաժեշտ է մարդուն արժանապատիվ կյանքի հնարավորություն ապահովել:

Բարձրագույն կրթության ոլորտում անհրաժեշտ է տեխնիկական օգնության՝ գրականության հասանելիության, դասընթացի կազմակերպման մեխանիզմներ մշակել: Հասարակությունը պիտի իրազեկված լինի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վերաբերյալ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *