Ամոթի գործոնը դաստիարակության մեջ. Սոնա Մանուսյան, Վահրամ Սողոմոնյան

Ամոթի գործոնը դաստիարակության մեջ. Սոնա Մանուսյան, Վահրամ Սողոմոնյան

Ամոթ ասելով՝ ծնողներն ազատում են իրենց ինչ-որ բան ավելի խորքային կերպով բացատրելու, փաստարկներ բերելու անհրաժեշտությունից: Մեզանում ամոթն օգտագործվում է տիրապետող մտածողության կողմից, որպեսզի որոշակի արդարացում ստանան նաև կոռուպցիոն ինչ-որ գործելակերպեր, ստվերային կախվածություններ, անգամ քրեական պրակտիկաներ:

Վերջերս քաղաքապետարանի առաջ երեք ամիս շարունակ անհնազանդության ակցիաներ էին անցկացվում՝ կապված տրանսպորտային պատմության հետ, և այնտեղ նստած ավագանու տիկիններից մեկն ասում էր, որ շատ անհաջող սերունդ է, ինչ անամոթություններ են անում, գիշերը մնում են, պառկում են աղջիկները կամ տղաները, ինչպես կարելի է, թվում է, թե մենք գործ ունենք ամոթների մրցակցության հետ, որը կարելի է անվանել սերունդների կոնֆլիկտ:

Քաղաքական անհնազանդության ժամանակ նկատելի է, որ ամոթանք են տալիս երկու կողմից էլ: Ոչ այնքան սերունդների խնդիր կա, որքան այն, որ ամոթը, առանձնանալով, անջատվելով իր նախնական տեղից ու նշանակությունից, դարձել է մի ունիվերսալ ազդակ, բառ, սեղմակ, որով մարդիկ իրար վրա կարող են ազդել նույնիսկ իրարից հակառակ բաներ պահանջելու համար: Երբ բողոքի ակցիայի մասնակիցների նկատման ուժ է կիրառվում, կամ ոստիկանություններն իրենց անօրինականություն են թույլ տալիս, կամ ինչ-որ ակցիայի են խոչընդոտում, անզորությունից մարդիկ գոռում են՝ ամոթ, ամոթ: Այստեղ կա իրավական գնահատականից ավելի բարոյական գնահատականի անցնելու ինչ-որ խնդիր, այսինքն տեղի է ունենում հանցագործություն, բայց քանի որ դու չունես բավականաչափ ուժ, քո գնահատականն էլ իրավական չէ տվյալ արարքին, դու անցնում ես բարոյական դաշտ, ուր ամեն ինչ հարաբերականացվում է:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *