Բևեռային ճշմարտություններ և միջին քաղաքացի .Սոնա Մանուսյան

Բևեռային ճշմարտություններ և միջին քաղաքացի .Սոնա Մանուսյան

Մտահոգություններն այսօր հուզում են բոլորիս. մենք հասկանում ենք, որ պետք է փոխվենք, զարգանանք, բայց ճշմարտությունները բևեռային են: Տպավորություն է, թե մեզ մոտ բազմակարծություն կա, բայց իրականում մենք գործ ունենք բևեռների հետ: Մենք խոսում ենք շատ ու տպավորություն է, թե շատ-շատ խոսք կա, բայց դեռևս շատ քիչ պատկերացում կա այն մասին, թե ինչպիսին է այս հասարակությունը և ուր է շարժվում: Նկատելի է, որ փոփոխության վերաբերյալ դիսկուրսներում շատ կա «դաս». և կոնսերվատիվ ուժերը, և քաղաքացիական ուժերը փորձում են հասարակությանն ասել՝ ինչպես պետք է ապրել: Մի թևը մեզ ասում է, որ հայը ազգ չէ և պետք է հիմնովին փոխել մեր պատկերացումները, մյուս թևը վեհացման տրամաբանության մեջ է՝ նշելով հայի եզակիության մասին:

Ջորջ Բուշն ասում էր. «Դուք կամ մեզ հետ եք կամ տեռորիստների հետ եք»: Մտածողության նման ձևը բացառում է երրորդ տարբերակի գոյությունը: Երբ մենք խոսում ենք հայի մասին, նրան նսեմացնելով կամ վեհացնելով, երկու դեպքում էլ տարվում ենք այն գաղափարով, որ ազգը ինչ-որ կարծր հասկացություն է և մի ամբողջ հանրության կարելի է վերագրել մեկ ընդհանուր հատկանիշ: Այս դեպքում մենք մոռանում ենք, որ մշակույթը գործընթաց է:

Եվս մեկ ընդհանրություն, որի շուրջ կարելի է մտածել. մենախոսական դիրքորոշումը: Երբ դատողություններ, վերլուծություններ, հոդվածներ, ելույթներ են պատրաստվում հասարակություն մասին, տպավորություն է, որ հասկանալի լինելու կամ հանրության հետ խոսելու ցանկություն չկա: Խոսում են հանրության մասին, բայց մենախոսելով: Տպավորություն է, որ ոչ միայն հասկանալու ցանկություն չկա, այլ նաև չկա հասկանալի լինելու ցանկություն. այսինքն՝ այնպես անել, որ քո լեզուն, բառապաշարը էականորեն կտրված չլինեն հասարակության հոգեբանական և սոցիալական ստատուսից:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *