Սոցիալական արվեստ. Քևին Ռայան

Սոցիալական արվեստ. Քևին Ռայան

Սկսենք ձևակերպել՝ ասելով, որ սոցիալապես ներգրավված լինելու տերմինը կամ մասնակցային արվեստը, համայնքային արվեստը կամ համագործակցային արվեստը ինձ համար ավելի հստակ իմաստ են ձեռք բերում, քանի որ սոցիալապես զբաղված լինելու գործառությունը երբեմն արվեստագետի մղումն է աշխատել համայնքի շրջանակներում, համայնքի հետ, իրականում դա վերաբերում է նրանց մտքերին, նրանց պատմությանը, որ կրկին կարող է վերաճել մասնակցային արվեստի: Այն կարող է լինել արվեստագետի գաղափարը, բայց նրանք մարդկանց ներգրավում են՝ նոր կարողություններ ձեռք բերելու և նոր մոտեցումներ զարգացնելու և հստակեցնելու, թե ինչպես կարող են իրենք իրենց զարգացնել, իրենց ձայնը լսելի դարձնել ևլն…

Կառուցվածքը պարզապես միջոց է՝ զրույց, երկխոսություն սկսելու և երկխոսության միջոցով խմբային համայնքի, ում հետ աշխատում ենք, փոխհարաբերություններ կառուցելու: Այդ երկխոսությունը, այդ փոխհարաբերությունները միտված են բարելավելուն: Ի՞նչ բարելավում կարող է բխել այս նախագծից: Ինչպե՞ս կարող են բոլորը շահել, ինչպե՞ս կարող են բոլորը ինչ-որ բանի հասնել, որը կկարողանա իրական փոփոխության կամ իրազեկության բերել:  Երբեմն նախագիծը վերաբերում է որևէ խնդրի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը: Երբեմն այն միտված է փոփոխություններ մտցնելուն, ծառայության գործելաոճը կամ ընդհարումները ներկայացնելու ձևը փոխելուն, շրջակա միջավայրի ֆիզիկական կառուցվածքը ներկայացնելուն: Կառուցվածքը ճկուն է: Այդ երկխոսության միջոցով մենք միշտ բաց ենք հնարավոր փոփոխությունների համար:

Շատ մարդիկ, մտածելով արվեստի աշխարհի մասին, ասում են. «Ես չեմ կարող սա անել»: Մեր աշխատանքն է «Չեմ կարող» արտահայտությունը փոխել մեկ այլ արտահայտությամբ՝ «Ես ընտրում եմ դա չանել»: Եթե մեկը ընտրում է ինչ որ բան չանել, նրանք ուրեմն գիտեն, որ կարող են ընտրել, ինչ-որ բան անել, այսպիսով՝ մենք այստեղ ենք՝ օգնելու մարդկանց կարողությունները զարգացնելու, ինքնավստահություն ձեռք բերելու, քաջալերելու, որպեսզի կարողանան արվեստի ձևերի միջոցով տարածել իրենց տեսանկյունը:  Երբ դու հավաքում ես, փորձարկումներ ես անում, երբ շատ մտքեր ունես քո երևակայության մեջ, կարող ես ունենալ մեկ միլիոն գույներ և մեկ միլիոն դոլար, որպեսզի մի բան ստեղծես: Բայց նախագծերի իրականությունն է, որ դու ունես տասը գույն կամ գուցե տասը դոլար կամ ոչ մի դոլար: Նույնիսկ այդ պարագայում կա մեկ այլ ընթացակարգ, մեկ այլ պարտականություն, մեկ այլ փուլ, որով մարդիկ պետք է անցնեն: Իսկ իրականում մենք ի՞նչ կարող ենք անել այդ գաղափարների հետ: Ինչպե՞ս կարող ենք մենք այն տեղափոխել մեկ այլ փուլ…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *