Սուննիների և շիաների պայքարը. Սաղաթել Բասիլ

Սուննիների և շիաների պայքարը. Սաղաթել Բասիլ

Մուհամմեդը, դեպի Մեքքա վերջին ուխտագնացությունից վերադառնալով, հայտարարում է, որ իր հետնորդն է Ալին. «Ալին իմ հետևորդն է, Ալին իմ եղբայրն է, և նա, ով հետևում է Ալիին, հետևում է ինձ, և ով ինձ է սիրում, սիրում է Ալիին»: Բոլորն էլ հասկանում են, որ սրանով մարգարեն իշխանությունը փոխանցում է իր միակ ժառանգորդ Ալիին, որ Մուհամեդի հորեղբոր փոքր որդին էր: Ըստ պաշտոնական տվյալների՝ մարգարեն ամուսնացել է 12 անգամ, թեև ոչ պաշտոնական տվյալները պնդում են, որ թիվը շատ ավելի մեծ է: Առաջին կնոջից՝ Խադիջայից, ուներ յոթ զավակ, որից երեքը տղա էին, և որոնք էլ մահացել են նախքան այն ժամանակը, երբ մարգարեն իսլամի մասին սկսել է խոսել (իսլամի մասին սկսել է խոսել 40 տարեկանից հետո): Ենթադրվում է, որ Խադիջան քրիստոնյա էր: Մուհամեդի և Խադիջայի չորս աղջիկներից ամենափոքրը՝ Ֆաթիման, Ալիի կինն էր: Եվ մահանալուց առաջ Մուհամեդը Ալիին է հայտարարում ժառանգորդ: Մարգարեի մահվանից որոշ ժամանակ անց նրա ամենամոտ ընկերներից մեկը՝ Աբու Բաքրը, որ բավականին մեծ դեր է խաղացել իսլամի տարածման գործում և որի մականունն էր ալ-Սըդդիկ, որ արաբերենում երկու նշանակություն ունի՝ անկեղծ և ընկեր, որը ևս հուշում է այն մասին, որ Աբու Բաքրը մեծ դեր ուներ, հայտարարում է, որ նրանք, ովքեր Մուհամեդին էին հավատում, Մուհամեդն այսօր մահացավ, իսկ Աստված կա: Այս նախադասությամբ նա իր շուրջն է հավաքում համախոհներին և դառնում առաջին խալիֆան՝ ստանձնելով իշխանությունը: Խալիֆա թարգմանաբար նշանակում է հետնորդ, ժառանգորդ…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *