Ավետիք Մեջլումյան. Շանթահարված

Մինչև մարտի մեկը, արա´,
Ես տեսնում էի հիերոգլիֆներ, որ երկնքին
Տիեզերանավն էր դնում – այլմոլորակ,
Հրապարակում`շշկըռ մի ժողովուրդ:

Մարտի մեկից հետո, արա´,
Պրծավ էդ երազը ու ես հանգիստ
Համ քնում եմ, համ գործի եմ գնում
Մարդիկ մեռան, ու ես պրծա էդ երազից:

Հիմի մտել ա ուղեղս որպես մրջյուն
Վազվզում ա Շանթը սպիտակ մայկով
Էդ նույնն ա, ոնց որ Արփիկից հետո Եղիշը
Հարազատների մոտ – գնաց Մայկոպ:

Շանթը լացում ա մթության մեջ
Բայց ոչ թուլությամբ, այլ – բաոբաբ:
Ոնց որ Նիցշեն կլացեր
Իրա ուժի գիտակցումից:

Բոլորս հափշտակված ենք էս տենդի մեջ
Անգամ Սերժը, որ միամիտ ու խեղճ
Տղա ա բարեսիրտ: Հափշտակված ենք:

Պետք ա նրան սիրել ու գուրգուրել
Թեկուզ սպանի մեզ էլ,
Այտոսկրերից կակտուսի տեղ
Կաճի – դրախտային ծաղիկ:

Շանթը – էդի ձեռքն ա
Մյունհաուզենի: Ճահճից սեփական գլուխը քաշող:
Պետք ա քշել էդ ձեռքը` որպես ճանճի`
Առավոտվա քաղցր քնի սադրիչ:

Շանթի աչքերը չռվել են, արա´,
Ոնց որ Եղիշի փայտերը երկնուղեշ:
Շանթ ջան, բռատ, դու մեծ սրտի տեր տղա ես
Արի քեզնից բացի էլ զոհ չպահանջենք:

Փաթթած ունեմ սաղիդ – Չեմ ուզում ապրեմ ձեր մեջ:
Կանգնած ա Շանթը սպիտակ մայկով:
Էս տեսարանը ջնջխում ա, ոնց որ –
Արփիկի մահից – Եղիշը գնում ա Մայկոպ:

Դիտեք նաև՝

Արփի Ոսկանյան. Գրողի մահը

Արփի Ոսկանյան. Գրողի մահը

Իմ վերջին մեծ սերը «գրառող» է և գրողի մասին կարծիք կազմելիս չսխալվելու համար նայում է մյուսների աչքունքին։ Իր բոլոր կոլեգաների պես նա սիրում է մեծ...

Վահե Արսեն. Կորսված արևի արահետով

Վահե Արսեն. Կորսված արևի արահետով

Գիշերը պատռվում է և ծնում մի նոր ու հին Արև, Արևը՝ կորսված արահետներ, որ մանկական կոշիկ են ինձ համար, հեքիաթից պոկված խաղալիք-մեքենա, կամ էլ իրական...

Անահիտ Հայրապետյան. Ըլըբաստրակ

Անահիտ Հայրապետյան. Ըլըբաստրակ

ցորտ ա ծըմըռը եկալ ա տանս առաջը սիպտակ ա մազերս սիպտակ ա մաջս սիպ-սիպտակ ա սիպտակ պատեն յիրա մին սիպտակ ըլըբաստրակ թիվանգը յոր անիմ քինիմ յիրա անիմ սիպտակ ծներին...