Սեռական դաստիարակության բացը դպրոցում. Իրինա Խանամիրյան, Լիլիթ Գարգրցյան

Սեռական դաստիարակության բացը դպրոցում. Իրինա Խանամիրյան, Լիլիթ Գարգրցյան

Սեռական դաստիարակությունը սխալ է հասկացվում, այն միայն սեռական հարաբերությունների վերաբերյալ լուսավորչական աշխատանք է հասկացվում, մինչդեռ այն իր մեջ մի քանի ոլորտ է պարունակում՝ սկսած նրանից, թե ինչով են տարբերվում աղջիկն ու տղան, շատ տարբեր թեմաներ կան բացի ֆիզիոլոգիայից՝ բնավորություն, հոգեբանական ու մշակութային առանձնահատկություններ, էթիկետի, պահելաձևի տարբերություններ՝ հակառակ սեռի հետ, նույն սեռի հետ, շատ երեխաներ անգամ տեղյակ չեն, թե ինչպես է պետք իրար հետ շփվել, սեռական դաստիարակությունը նաև սեռական հարաբերությունների տարբեր մտերմությունների շուրջ խոսելն է, ինչի բացը ակնառու է մեզանում:

Երբ ծնողների հետ զրուցում եմ՝ ասելով, որ սեռական հասունացման տարիք է, պետք է խոսեք, նախապատրաստեք, որպեսզի այդ փոփոխություններն իրենց մոտ որևէ բացասական հակազդում չունենան կամ իրենք իրենց ճնշված չզգան և այլն, որպես պատասխան հաճախ լսում եմ. «Իրենք մեզնից շատ գիտեն» կամ «Ձեզ միայն թվում է, երեխաները հիմա ավելին գիտեն, քան մենք»: Նմանատիպ դեպքերում ես պատասխանում եմ, որ նույնիսկ եթե երեխան գիտի, պետք է, որ դուք զրուցեք, այսինքն պետք է ծնողը խոսի, որպեսզի երեխան հարցեր կան խնդիր ունենալու դեպքում անպայման ծնողին դիմի: 

Ծնողներին և ուսուցիչներին պետք է հանգստացնել՝ բացատրելով, որ նայելով կամ համասեռականների մասին իրազեկվելով՝ մարդիկ այդպիսին չեն դառնում:  Սա բավականին տարածված վախ է: Հիմա մենք ուրիշ հիվանդագին ծայրահեղության ենք հասել. եթե փոքրիկ տղան «կնամոլ» է փոքրուց, ծնողներն ուրախանում են՝ ասելով, որ ինչ լավ է, իրենց երեխան ուրիշ խնդիր չունի, բայց սա էլ բերում է ոչ առողջ ընտանիքի ձևավորմանը, մինչդեռ այդ երևույթը կա և եղել է միշտ էլ, որքան էլ չի խոսվել հոմոսեքսուալիզմի մասին, պարզապես պետք է երեխան իմանա, որ կա նմանատիպ երևույթ, կան առանձնահատկություններ, որ այդ մարդիկ մեզանից ոչնչով չեն տարբերվում, առանձնահատուկ չեն կամ վիրավորանքի արժանի, և մեր հասարակությանը, ընդհանրապես, պետք է մի փոքր հանդուրժողականության դաստիարակություն՝ կապված տարբեր խնդիրների հետ՝ հոգեկան, խրոնիկ հիվանդությունների, տրավմաների: 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *