Բարձրագույն կրթության խնդիրները (ամփոփում). Սերոբ Խաչատրյան

Բարձրագույն կրթության խնդիրները (ամփոփում). Սերոբ Խաչատրյան

Համալսարանները մեծ մասամբ շարունակում են դպրոցի ավանդույթը, որ է գիտելիքի փոխանցում և գիտելիքի ստուգում, մինչդեռ համալսարանական կրթության աստիճանում այս մոդելը (դասախոսությունների միջոցով որոշակի քանակի գիտելիքի փոխանցումն ու քննության ժամանակ ստուգումը), ըստ ժամանակակից ուսուցման տեսության, բացարձակապես անընդունելի է: Քանի որ այս դեպքում մենք ունենում ենք ուսանող, ով ընդամենը փորձում է վերարտադրել դասախոսի տված նյութը: Եվ երբ այս շրջանավարտը գնում է գործատուի մոտ, գործատուին այն հարցին, թե ինչ կարող է վերջինս անել, ամենաշատը, որ կարող է պատասխանել, հետևյալն է. «Ես կարող եմ ձեր դասախոսությունը լսել և ապա՝ պատմել նույնությամբ Ձեզ»: Անշուշտ, այս պատասխանը ժամանակակից որևէ գործատուի չի գոհացնի…

image_0060

Մաքս Պլանկ

Հայտնի ֆիզիկոս Մաքս Պլանկի հետ կապված մի պատմություն կա: 1918թ. Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո Պլանկը սկսում է շրջագայել Գերմանիայի համալսարաններով, և երբ հերթը հասնում է Մյունխենի համալսարանին, Պլանկի վարորդը, ով հումորի մեծ զգացում ուներ, խնդրում է, որ Մյունխենի համալսարանում ինքը կարդա դասախոսությունը, քանի որ արդեն հասցրել էր լսել նույն ելույթը շուրջ քսան անգամ և այն անգիր էր անել: Մաքս Պլանկը համաձայնվում է: Դահլիճում նա նստում է առաջին շարքում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա օգնել: Վարորդն, իսկապես, բարեհաջող կերպով կարդում է անգիր արած դասախոսությունը: Մի պրոֆեսոր ձեռք է բարձրացնում և հարց տալիս: Բնականաբար, վարորդը չէր կարող անակնկալ հարցին պատասխանել և ասում է.
– Գիտեք, ես ձեր համալսարանի մասին շատ լավ կարծիք ունեի, բայց այնքան պարզունակ է Ձեր հարցը, որ կխնդրեի իմ վարորդին պատասխանել Ձեր հարցին:

Այս պատմության հիման վրա կրթության մեջ առանձնացնում են երկու տեսակի գիտելիք՝ Մաքս Պլանկի գիտելիք և վարորդի գիտելիք: Առաջինը այդ մարդու ստեղծածն է, իսկ երկրորդը՝ վարորդի գիտելիքը, այն գիտելիքն է, որը փոխանցված է առանց հասկանալու, առանց խորամուխ լինելու, պարզապես վերարտադրվող, անգիր արված գիտելիքն է…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *