Վավերագրական կինոյի մարտահրավերները. Շոն Մաքալիսթեր

Վավերագրական կինոյի մարտահրավերները. Շոն Մաքալիսթեր

Վավերագրական կինոյի առաջին խնդիրը վավերագրական կինո-կինոթատրոն ձևակերպումն է: Մենք շարունակ առնչվում ենք այն խնդրի հետ, թե ինչպես բերել հանդիսատեսին կինո: Կարծում եմ՝ վավերագրական կինոյի տեղն ավելի շատ հեռուստատեսությունն է, քան մեծ էկրանը:

Պետք է հստակ հասկանալ, թե ով է մեր հանդիսատեսը: Ֆիլմը նկարահանելիս ես գիտեմ, թե ով է իմ թիրախային լսարանը: Որպես կանոն իմ լսարանը սովորական մարդիկ են. մտքումս պատկերացնում եմ Անգլիայի հյուսիսում ապրող ընկերներիս:

Իմ ֆիլմերը պայքարի պատմությունը պատմող ինտելեկտուալ ֆիլմեր չեն, ես պատկերում եմ կերպարների վրա հիմնված դիմանկարներ, որոնք արտացոլում են մարդկանց, առօրյա կյանքի դժվարությունները: Միտումնավոր եմ անում, որպեսզի գրավեմ հանդիսատեսի մի խմբի, որը սովորական պայմաններում չէր առնչվի իմ գտած հերոսների հետ, բայց ովքեր ունեն իրենց գրավչությունը և գուցե նման են հյուսիսի իմ ընկերներին:

Անհասկանալի կերպով աշխարհում ուր էլ գնում եմ, փնտրում եմ Անգլիայի հյուսիսում ապրող ընկերներիս:

«Սիրիական սիրո պատմությունը» ֆիլմը մոնտաժելուց հետո ես օգտագործեցի ձայնս՝ տեղեկատվությունը հանդիսատեսին փոխանցելու համար, քանի որ մեծ հաշվով իմ տեսակետն է երևում, և ձայնս, կարծես, առաջնորդի դեր է կատարում ամբողջ ճանապարհի ընթացքում: Ֆիլմը ցուցադրեցինք Շեֆիլդում և այն ստացավ ժյուրիի պատվավոր մրցանակը: Հետո ժյուրիի բոլոր անդամները մոտեցան ու ասացին. «Մի քայլ էիր հեռու գլուխգործոցից: Միակ խանգարող բանը ձայնդ էր»: Այսպիսով, ես մի քայլ ետ գնացի և ֆիլմից նորից հանեցի ձայնս: Ի դեպ, այն ինձ վրա բավականին թանկ նստեց:

Ինձ համար շատ ավելի կարևոր է մարդկանց հետ զրույցին ներգրավված լինելն ու այդ ամենը ձայնագրելու հնարավորինս հեշտ ու պարզ միջոց ունենալը: Անշուշտ, ես հաճույք եմ ստանում՝ մյուս տեսախցիկներով ստացված պատկերներին նայելով, որոնք ունեն հստակություն, խորություն ու կինոնկարչական որակ, սակայն անհանգստացած եմ, որ նման տեսախցիկներով աշխատողները կարող են տարվել բովանդակության փաթեթավորմամբ:


Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *