34. Կրթությունը և գիտությունը պահպանողականության ճնշման տակ. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

34. Կրթությունը և գիտությունը պահպանողականության ճնշման տակ. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

Խալիֆայության անկումից հետո ստեծղված ծանր, խարխլված իրավիճակում կրթության և գիտելիքի ձևախեղումներ են տեղի ունենում: Ուսուցիչներն ու գիտնականները ծաղրական պատմութունների առարկա են դառնում: Ումմայի միասնականությունը խախտված է, կրճատվում է գիտելիքի կենտրոնների թիվն ու ազդեցությունը: XIII-XVդդ. գիտելիքի հետ կապված գործընթացները ֆորմալ բնույթ են ձեռք բերում. տեղի է ունենում շարիաթի ադապտացումը ժամանակակից պայմաններին: Նվազում է գրչատներում արտագրվող ձեռագրերի քանակը, կորսվում են բազմաթիվ կարևոր աշխատություններ: Լավագույնն են սկսում համարվել այն աշակերտներն ու ուլեմները, որոնք առանց մոռանալու կարողանում են կրկնել սովորածը: Ումմայի նպատակն է դառնում վերարտադրելու և կրկնելու միջոցով չկորցնել նախորդ դարերում կուտակված գիտելիքը: Սույութին կազմակերպված ձևով շարադրեց այն ամենն, ինչը հասել էր նախորդ սերունդների ուղղահավատ իսլամի Ղուրանի մեկնաբանություններից:

X դարից սկսած երկու հիմնական միտումներից մեկն էր արաբական Իսպանիայի մշակութային վերելքը, որը հսկայական ազդեցություն ունեցավ արաբական և եվրոպական աշխարհի մշակութային և գիտական զարգացման վրա: Մյուս կենտրոնը Խորասանն էր, որտեղ աստիճանաբար սկսեց ձևավորվել այն մշակույթը, որը հետագայում Սեֆևյան Իրանի հիմք դարձավ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *