Ֆիննական հրաշք. Արա Աթայան

Ես հիմա պատկերացնում եմ մեր մանկավարժների մոտ ուշաթափությունների քանակը, երբ կասեմ, որ Ֆինլանդիան, որն ունի աշխարհում լավագույն կրթական համակարգը, չունի ուսումնական ծրագիր: Կրթության ազգային խորհուրդը, որպես խորհրդատվական մարմին, դպրոցներին տալիս է ռեկոմենդացիաների շարք, թե տվյալ տարիքում ինչն է խրախուսվում երեխաների համար: Յուրաքանչյուր դպրոց պարտավորվում է ինքնուրույն ստեղծել սեփական ծրագիրը, իսկ այդ ռեկոմենդացիաները ոչ թե պարտադիր են, այլ՝ ցանկալի: Յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է որոշում ընտրված ծրագրից ինչ թեմաներ ներառել, ինչ ծավալ ընտրել, ինչ մեթոդով դասավանդել: Այսպիսով յուրաքանչյուր դպրոց ինքն իրենով այլընտրանքային է: Որևէ մեկ դպրոց նման չէ մյուսին:

Հայաստանում համարվում է, որ մանկապարտեզի դաստիարակը էվոլյուցիայի առումով դեռ չի հասել մարդու մակարդակին կամ կիսամարդ է: Տարրական դասարանների ուսուցիչները համարվում են կիսագրագետ մասնագետներ, որոնք ընդունվելու այլ տեղ չունեին, միջին դասարաններինը՝ նույնը: Մասնագետ ենք համարում միայն ավագ դպրոցի դասվանդողներին:

Դիտեք նաև՝

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Բուն զրույց․Կրթություն | ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց

Բուն զրույց․Կրթություն | ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց

2023 թ․ Երևանի պետական համալսարանը, նպատակ ունենալով ապահովելու հանրակրթության և բարձրագույն կրթության անընդհատությունը, ինչպես նաև տարածելու ԵՊՀ-ի՝...

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Կրթություն

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Կրթություն

🔹Բարձրագույն կրթության ոլորտում տենդենցերը կարո՞ղ են ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության ոլորտի վրա։🔹Արդյո՞ք մտավորական եզրույթը դեռևս...