Արա Աթայան. Ֆիննական հրաշք

Արա Աթայան. Ֆիննական հրաշք

Ես հիմա պատկերացնում եմ մեր մանկավարժների մոտ ուշաթափությունների քանակը, երբ կասեմ, որ Ֆինլանդիան, որն ունի աշխարհում լավագույն կրթական համակարգը, չունի ուսումնական ծրագիր: Կրթության ազգային խորհուրդը, որպես խորհրդատվական մարմին, դպրոցներին տալիս է ռեկոմենդացիաների շարք, թե տվյալ տարիքում ինչն է խրախուսվում երեխաների համար: Յուրաքանչյուր դպրոց պարտավորվում է ինքնուրույն ստեղծել սեփական ծրագիրը, իսկ այդ ռեկոմենդացիաները ոչ թե պարտադիր են, այլ՝ ցանկալի: Յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է որոշում ընտրված ծրագրից ինչ թեմաներ ներառել, ինչ ծավալ ընտրել, ինչ մեթոդով դասավանդել: Այսպիսով յուրաքանչյուր դպրոց ինքն իրենով այլընտրանքային է: Որևէ մեկ դպրոց նման չէ մյուսին:

Հայաստանում համարվում է, որ մանկապարտեզի դաստիարակը էվոլյուցիայի առումով դեռ չի հասել մարդու մակարդակին կամ կիսամարդ է: Տարրական դասարանների ուսուցիչները համարվում են կիսագրագետ մասնագետներ, որոնք ընդունվելու այլ տեղ չունեին, միջին դասարաններինը՝ նույնը: Մասնագետ ենք համարում միայն ավագ դպրոցի դասվանդողներին:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

21 Մեկնաբանություն

  1. Pingback: [ARMSCOOP] Արա Աթայան. Ֆիննական հրաշք | :Բուն TV » Armenian Scientific Cooperation

  2. Pingback: Արա Աթայան. Ֆիննական հրաշք/տեսանյութ/ – Նօրաթերթ

  3. Robert

    Ես մանկավարժ չեմ և բացարձակ ուշատափվելու միտում չունեմ, սակայն այդ տեսակետը մեր երկրում բարձրաձայնողը տառապում է դեմագոգիայով… իչպես իր նման շատ դեմագոգ կիսագրագետ, մի քանի կիսատ պռատ հոգեբանական գրքեր ու տեսություններ թերթած, բոհեմիկ վերապատրաստումների մեկնած Վարդոֆյան դպրոցի շատ ուսուցիչներ: Այսպես ուրեմն՝ ուշադիր նայեք թե որ երկրում ինչ է արվում ու արագ ընդօրինակեք, որպեսզի մոլորության մեջ գտնվող ձեր դպրոցի ծնողների աչքին ավելի օրիգինալ երևաք: Երբեք խորամուխ չլինեք այն փաստին, թե ինչպես և ինչ հանգամանքներում են Ֆինները կարողացել հասնել դրան, ինչ երաշխիքներ կան դրա տակ թաքնված: Դրա համար էլ ձեր շրջանավարտների մի ստվար հատված կաֆեյի մատուցող են դարձել: 

    1. Մանե

      Ռոբերտ
      Չեմ հասկանում, թե ինչն է Ձեզ այդպես բարկացնում: Այն, որ մեր երկրի կրթական համակարգում պետք է շատ բան փոխել, թե՞ այն, որ ֆիննական կրթական համակարգը կարողացել է դուրս գալ, վեր բարձրանալ համընդհանուր կարծիքից և ապացուցել, որ հնարավոր է հասնել հաջողության նաև այդպես:
      Մեր դպրոցներում երեխաներն ուրախանում են, որ սեպտեմբերի 1-ը կիրակի է, ձեռ են առնում ուսուցիչներին, տհաճությամբ են պատրաստում տնայինները և այդ ամենին գումարած վերջին դասարաններում էլ գնում են մասնավոր պարապում են, որ ընդունվեն բուհ, որը նույնպես իրենց պետք չէ, ուղղակի հասարակության պահանջն է:
      Ֆինլանդիան, Դանիան կարողացել են ապացուցել աշխարհին, որ կրթության նմանօրինակ համակարգը կործանում է մեր ապագա սերունդներին:

  4. Բուն TV

    Հարգելի, հեռուստադիտողներ, վիրավորանք և զրպարտություններ պարունակող, ինչպես նաև ռուսերեն մեկնաբանությունները,  չեն հաստատվելու: Խնդրում ենք կարծիք հայտնել առանց բանախոսներին վիրավորելու և հայալեզու:

    Շնորհակալություն
    հարգանքով

    Բուն թիմ

  5. Արա Աթայան

    Հարգելի Ռոբերտ, ցավում եմ, որ Ձեր կարծիքը այդ չափ հագեցած է թույնով և ատելությամբ: Դժբաշտաբար չեմ ճանաչում Ձեզ և չգիտեմ դրանց իրական պատճառը: Կարող եմ սրտանց հրավիրել Ձեզ մեր դպրոց՝ իրական պատկերին ծանոթանալու համար: Ինչ վերաբերում է շրջանավարտների հարցին, ապա մեր դպրոցը ունի բուհեր ընդունվող շրջանավարտների առումով մեր երկրում լավագույն ցուցանիշներից մեկը և անհամեմատ գերազանցում է ո՛չ միայն Հայաստանի միջին տվյալները, որոնք, պարզ է, շատ բարձր լինել չեն կարող, այլև Երևանի: Դրա մասին կարող եք տեղեկություններ ստանալ ԿԳ նախարարության համապատասխան բաժնից:  Ձեր հայտարարությունը մատուցողների մասին վիրավորական է և անհասկանալի. Դուք, փաստորեն, նվաստացնում եք այն հազարավոր ուսանող-երիտասարդներին, որոնք աշխատում են այդ ոլորտում, ընդ որում նրանցից շատերը հենց մտավորական ընտանիքներից են և պարզապես երեկոյան օգնում են ծնողներին՝ օրվա հացի հարցը լուծելու գործում: Իսկ ցերեկները հիանալի սովորում են բուհերում: Կարծում եմ, որևէ ուսանող պարտավոր չէ Ձեզանից հարցնել, թե որ աշխատանքն եք Դուք համարում պատվաբեր: Չեմ ուզում խոսել այլ հուզական և ոչ պարկեշտ ոճի արտահայտությունների մասին՝ համարելով դրանց բացարձակ անհիմն լինելը Ձեր անձնական կրթվածության մակարդակի հետևանք: Այժմ երկու խոսքով անդրադառնամ «ընդօրինակելու» մասին Ձեր ասածին: Կցանկանայի նշել, որ 1. իմ ելույթում որևէ խոսք չկա ֆիննական կրթահամակարգը ընդօրինակելու մասին, Ձեր «մեջբերումը» Ձեր իսկ երևակայության արդյունք է, 2. մեր արդի կրթահամակարգը, լավն է թե վատը, ամբողջությամբ կրկնօրինակման վրա է հիմնված. այն ընդամենը խորհրդայինի պատճեն է, որին «կպցրել են» ամերիկյանից վերցված մի քանի սկզբունք, 3. սեփականը ստեղծելու համար պարզապես անհրաժեշտ է իմանալ ոլորտի լավագույն և նույնիսկ ոչ լավագույն օրինակները, հակառակ դեպքում մեծամիտ հայտարարությունների քողի տակ իրականում կթաքնվեն անգրագիտությունն ու տգիտությունը:

    Հարգանքով՝ իր անունը ոչ մեկից չթաքցնող՝ «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, Երևանի պետական համալսարանի դասախոս, Երևանի Թատրոնի և կինոի պետական ինստիտուտի դասախոս՝ Արա Աթայան:   

    1. Hranush

      shat kcankanayi, erexas nman cragrov krtver! karcum em da hnaravorutyun e talis, erexanerin zargacnel shrjanakneric durs mtacelu irenc unakutyunnery! Isk nranq ovqer dem en artahaytvum, havanabar xndir unen, inqnakrtvelu… evs mek angam mi nor ban sovorelu, usumnasirelu ev poxancelu. 

  6. Գոհար

    Հարգելի Ռոբերտ, չնայած նրան որ կողմ եմ խոսքի ազատությանը, գտնում եմ որ կարծիքները պիտի լինեն հիմնավորված, այսինքն մի բանի մասին կարող եք արտահայտվել միայն և միայն այն դեպքում ,երբ բավարար ուսումնասիրել եք այն: Հիմա հարց, դուք եղել եք մեր դպրոցում, շփվել, զրուցել եք Վալդորֆյան դպրոցի շատ ուսուցիչների հետ: Ուր են ստատիստիկ տվյալները շրջանավարտների կրթության և աշխատատեղերի մասին: Ես ճանաչում եմ շրջանավարտների մեծ մասին, և գտնում եմ, որ դպրոցը կարող է հպարտանալ իր ՛ցանածով՛: 

    Հարգանքներով՝ «Արեգնազան» կրթահամալիրի շրջանավարտ, ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ, տարիներ առաջ մատուցողուհի, ներկայումս ծրագրավորող՝ Գոհար Գասպարյան 

  7. Ara

    Ta Astvats “finnakan hrashqy” heru mna mer Hajkakan irakanutjunic.. menak es heqiatnern ein  (patvirvats hodvatsneri tvjalneri vra himnvats) mnum pakas … sax parery parel einq, mnacel er finnakan smbuly.
    Gitutjan mej em ashxatum, 5 lurj erkrum, mek fin gitnakan chem tesel – Nafti u ajl resurneri artahanman vra himnvats ekonomikajov erkir yndhameny.. voch avel..
    P.S. lav a, vat a – hajers individualist enq. u da el mer hamn u hotn a. mijakutjunnerin u tujlerin chtjnshely shat lav ban a, bajc arajatarnerin xextel, vor yndhanur fony “chpchacnen” – arnvazn (finakan) angragetutjun a (knereq translits)
    P.S. 2 polemikaji mej mtnelu cankutjun u jamanak chunem` karox eq ejukesanoc patasxani jamanak chkorcnel

    1. Marat

      Ինձ թվում է, որ մեր պետության չարիքներից մեկը հենց ուրիշներին կրկնօրինակելն է: Իմ կարծիքով ո՛չ թե պետք է պարզապես կրկնօրինակել, այլ՝ լուրջ ու բազմակողմանիորեն ուսումնասիրել քաղաքակիրթ աշխարհի մանկավարժագիտությունը, այնտեղից վերցնել լավն ու օգտակարը, սինթեզել ազգայինի հետ, դրա հիման վրա զարգացնել նախ՝ հայկական մանկավարժական միտքը, նոր միայն կիրառել գործնականում, այլապես կստացվի քաոս…

  8. Anuliko

    Es verjers ayceleci Finlandia, Helsinki, shat kargapah ev orinapah joxovurd en finnery !!! Vstah em vor irenq voch miayn krtutyamb en arajin texum 🙂 Nyuty hetaqrqir er, bayc vstah chem vor kareli e halac yuxi tex yndunel. Im axjiky sovorum e Estoniayum rusakan fizmat dprocum (i dem estonakan krtakan hamakargy himnakanum nuynn e finnakani het). Ays dproci arajadimutyuny shat bardzr e, i tarberutyun estokana dprocneri, qani vor entex el tnayin handznararutyunner chkan. Ev estonakan krtakan vichakagrakan komiten amen tari hraparakelov dprocneri arajadimutyuny, ir hamar cavov nshum e, vor rusakan dprocneri arajadimutyuny bardzr e konkret usumnakan plan unenalu, tnayin handznararutyunner talu ev xstapahanj linelu shnorhiv. Enpes vor finnery parzapes shat kargapah en ev orinapasht, guce henc da e nranc ognum arajin texum linel 🙂 

    Anna Harutyunyan
    Estonia, Tallinn

  9. anna

    չգիտեմ ինչու, բայց իմ ակնարկը հեռացվել է: Այն ոչ մի վիրավորական նոտա չէր պարունակում…

  10. Հարևան

    1. Տեսնես՝ էդ ո՞ր դպրոցն է այդչափ չարչարել հարգելի բանախոսին, որ պատրաստ է ցանկացած տամբու-լամբու թեմի փորձը բերել Հայաստան, միայն թե հինը չլինի: Այդ հինը մենք անվանում ենք «խորհրդային», բայց չէ՞ որ համակարգորեն գերմանական էր, իր արդյունավետությամբ ստուգված, ու դարերով մեծագույն գիտնականներ, գյուտարարներ, փիլիսոփաներ ու գրողներ էր աշխարհին տվել: Այդ կրթական համակարգն է տվել աշխարհին Գյոթե, Էնշթյեյն, Տոլստոյ, Րաֆֆի, Համբարձումյան ու Մերգելյան: Եվ ինչո՞ւ մեր բազմադարյան կրթական ուրույն փորրձին չի՞ անդրադառնում այս բանախոսը: Նարեկացին ու Գոշը Ֆինլանդիայո՞ւմ են կրթություն ստացել, որը 1000 տարի անց է ծնվել: Ի միջի այլոց, ըստ վերջին տվյալների, չծնված էլ մահանում է, քանի որ բանախոսը չի՛ հիշատակել, որ այդ երկրի ամեն երրորդ երեխան բռնի ձևով հեռացված է ընտանիքից, և փոքրիկ Ֆինլանդիայում գործում են 600 մասնավոր հսկա մանկատներ: 2. Հարգելի Boon, իսկ ինչո՞ւ բուն հայկականը ձեր հաղորդումների համար որպես օրենք օտար է: Եվ ինչո՞ւ ռուսերեն գրելը արգելված է, իսկ անգլերենը կամ լատինատառ հայերենը (որը սարսափեցնում է նորմալ բանականության տեր մարդու)՝ թույլատրելի՞ է: Էդ բունը ինչի՞ համար եք դրել. պնդելու, որ մեր ամեն ունեցած-չունեցածը սխա՞լ է
    ու հարկավոր է մեկ անգամ և՞ս քանդել ու ֆիններեն-ուրուգվայերեն-աֆրիկերեն սարքել: Ձեր ուզածը լավ՞ն է թե՝ նորը: Դրանք միշտ չէ, որ համընկնում են:

    1. garik_araqelyan

      Հարգելի Արա Աթայան 
      Բացարձակապես թույնով և ատելությամբ չեմ տառապում, այլ խորը ցավ եմ ապրում , որ բացի դեմագոգ լինելուց, առողջ քննադատությունը ընկալում եք որպես ձեր անձի դեմ ատելությամբ լցված մարդու դիտողություն: Դա ևս մեկ անգամ հաստատում է նախորդիվ գրած նկատառումները: Իմ ասածները բացարձակ անհիմն չեն և հարկ եղած դեպքում ոչ թե փաստերով կխոսեմ , այլ այդ փաստերը կներկայացնեմ կրթության նախարարին: Ասեմ, որ մեր երկրում երբեք դասվարը չի համարվել կիսագրագետ , առավել ևս մանկապարտեզի դաստիարակը կիսամարդ չի ընկալվել, կարելի է կարծել, որ շատ դառը մանկություն եք ունեցել և երևի թե սովորել եք Տեր Թոդիկյան մի հաստատությունում : Իմ սերնդակիցների մեջ գոնե գիտեմ մարդկանց, որ մանկապարտեզի դաստիարակներին ընկալել են, որպես իրենց երկրորդ մոր և նույնիսկ մինչև չափահաս տարիքը այցելել են իրենց դասվարին:  Ավելի լավ է կարողանալ բացել լայն ձեր աչքերը և հաշվառել այն աշակերտների թիվը ովքեր ձեր բոհեմական դպրոցից կարողացան միայն տանել բոհեմը: Ինչ վերաբերում է ԲՈՒՀ ընդունվող միջինից բարձր տվյալներին, զարմանում եմ պարզամիտ մտածողության վրա: Որպես կանոն նման վճարովի դպրոցներում սովորում են քիչ թե շատ ապահոված ընտանիքի երեխաներ, որոնց ծնողները վաղը անկախ իր երեխայի ձեռք բերած գիտելիքի փորձելու է ամեն կերպ խցկել երեխային որևէ բուհում սովորելու, կամ էլ երեխային մասնավոր պարապելու է տալու, որը ոչ մի կապ չունի ձեր դպրոցի ու տված գիտելիքի հետ. իսկ կիսագրագետ մանկավարժը թող հպարտորեն շրջի մարդկանց երեսին շպրտելով իրենց դպրոցի միջինից բարձր ցուցանիշները: Հարգելիս, եթե ուզում ես խոսեմ տվյալներով, ապա ասեմ որ վեցերորդ դասարանցու տետրը ստուգելիս այնքան սխալ ենք հայտնաբերել, որ սովորական դպրոցում երրորդ դասարանցին երկու կստանար: Իսկ ամենասարսափելին այն էր, որ դա ստուգված տետր էր և ինքը ուսուցիչը չէր նկատել սխալների մի մասը: Ցավալիորեն փաստերս շատ են և եթե ուզեմ վաղը այդ տետրերը ձեռքիս կգամ: Ով չգիտե, որ ձեր դպրոցում դասարանի դասվարներ կան, այսինքն դասարան հավաքողներ, որ նույնիսկ մասնագիտական կրթություն չունեն: Այո, հենց ձեր դպրոցի պարագայում նրանք կարող են համարվել կիսագրագետ կամ էվոլյուցիայի առումով դեռ չձևավորվածներ, բայց դա ոչ մի կապ չունի նորմալ դպրոցի հետ: Ցավում եմ, որ մոլորության մեջ եք: Շատ հպարտորեն եք վերջում գրել ձեր բուհում դասավանդելու մասին, սակայն ես այդ թեմայով հիմա գերադասում եմ լռել: Ֆիննական հրաշքի մասին բարձրաձայնելուց առաջ, ավելի լավ է սեփական խնդիրները կարողանալ տեսնել: 
      Գարիկ

  11. Yelena

    Եթե մեր դպրոցներում և առհասարակ կրթական հաստատություններում  լինեին 10 հոգի Արա Աթայանի նման մասնագետներ (չնայած ինքը բացառիկ անհատականություն է, ում բախտ և երջանկություն եմ ունեցել ունկնդրելու), ապա մեր կրթական որակը կգտնվեր ամենավերին մակարդակում: Հարգելի Ռոբերտ համոզված եմ, որ ուշադիր լսելու դեպքում կփոխեիր նախնական արտահայտած կարծիքդ: 

  12. Ashot

    Հասկանալի և միանգամայն հիմնավորված ու արդեն փորձարկված մոտեցումներ են. մեր որոշ հատուկ դպրոցներում նման մեթոդներ կիրառվում են: Սակայն, հայկական ավանդական, պահպանողական, անցումային շրջանում շարունակական «բարեփոխումներով» ժամանակակից համարվելու ձգտող, հինը մոռանալ ցանկացող, բայց նորը չընդունող, չափազանց ցածր արդյունավետությամբ իրագործվող, ազգային արժեհամակարգի փոփոխության իներտությունն անտեսող, ինքնանպատակ դարձած և այլ սկզբունքային թերություններով օժտված հանրակրթական համակարգում ֆիննական հրաշքի ներդրումը հնարավոր կդառնա միայն երկար տարիների հետևողական, համալիր գործընթացի իրականացման շնորհիվ, որում գործառութային իմաստով համապատասխան, համամասնական բաժիններով ներգրավված կլինեն հասարակության բոլոր խավերը: Սա կնպաստի ազգային արժեհամակարգի ու մտածելակերպի համամարդկայնացմանը, ինչի արդյունքում ավելի դյուրին և իրատեսական, այլ ոչ թե արհեստական կդառնա այլ ազգերի առաջավոր փորձի յուրացումը: Ուրախալին՝ Հայաստանում այդ գործընթացի սկսված լինելն է, որում մեծ դեր ունեն կրթությանը նվիրյալ, իրական բարձր մասնագիտական ու մարդկային որակներով օժտված անհատները: Ցավոք՝ համակարգային լուրջ ձեռքբերումները դեռ բավական երկար ժամանակ, ջանքեր, պետական համապատասխան վերաբերմունք և ներդրումներ կպահանջեն: 
    Այստեղ հնարավոր չէ չմեջբերել Աբրահամ Լինքոլնի հետևյալ միտքը. «Ով կարծում է, թե կրթությունը շատ թանկ արժե, թող փորձի գործ ունենալ բռիության հետ»:

  13. Ashot

    Ազգովի պետք է դեմքով դառնանք դեպի մեր դպրոցը, հատկապես՝ ավագ դպրոցը, այլապես վտանգում ենք մեր ապագան:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *