Աղքատություն և բարեգործություն. Սարգիս Հովսեփյան, Մհեր Արշակյան

Կարծում եմ՝ բոլորն են ծնվում աղքատ, այսինքն կյանքը հարստանալու պրոցես է, այլ հարց է, թե դու ինչպես ես այդ հարստությունը դարձնում նյութական, բայց դու ծնվում ես աղքատ, ոչ սոցիալական իմաստով աղքատ: Աղքատությունը քո սկիզբն է, որից հետո դու զբաղված ես քեզ հարստացնելով:  Բարեգործությունը քո հարստության դրսևորումն է, այսինքն քո երկու՝ նյութական և հոգևոր հարստությունների՝ իրար հետ լեզու գտնելու արտահայտությունն է:

Նկարահանվող բոլոր բարեգործությունների ողբերգությունն է այն, որ դու ավելի քիչ ես, քան քո առաջարկածը…

Եթե դու ինչ-որ բանի վրա զայրանում ես, ապա դրան հետևում է ինչ-որ տեսակի արարք, բայց նախ դու պետք է զայրանաս, ամբողջ հարցն այն է, որ մենք չենք զայրանում, մենք ամեն ինչ անում ենք, որ չզայրանանք, անգամ եթե ինչ-որ ահասարսուռ դեպքի լուր է տեղադրվում, միշտ կհայտնվեն քոմենթներ հետևյալ բովանդակությամբ՝ «դե մի լավ բան չկա, որ դնեք», «էս ինչ եք դնում ամեն օր» և այլն, ակնհայտ է, որ մարդիկ չեն ուզում տեսնել, և մարդկանց թվում է, որ եթե ինքը դա չտեսնի, այդ դեպքն էլ գոյություն չի ունենա, ինքը կհայտնվի մի ուրիշ իրականության մեջ: Սա փախուստ է, համատարած փախուստ հարցադրումներից, անգամ Ռուսաստան գնալն է փախուստ հարցադրումից…

ԳԱԱ նախագահը Հայաստանն անվանել է «քոսոտ երկիր», ինքը ու՞մ հետ է նստում-վեր կենում, հաստատ ոչ իմ ու քո հետ, ինքը նստում է մարդկանց հետ, որոնց դեմքով որ տեսնում է՝ երկիրը քոսոտ է, ինքը նստում է նախագահի հետ, ինքը նստում է վարչապետի հետ, ինքը իմ ու քո հայացքով չի նայում…

Դիտեք նաև՝

Քաղաքի հիշողություն․ Ֆիրդուս | Անդրեյ Իվանով

Քաղաքի հիշողություն․ Ֆիրդուս | Անդրեյ Իվանով

🔹Ինչո՞ւ է Ֆիրդուսի վերակառուցման նախագիծը խնդրահարույց։🔹Ի՞նչ ներուժ ունի Ֆիրդուսը Երևանի համար։ «Քաղաքի հիշողություն» հաղորդաշարում ուրբանիստ Անդրեյ...

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Գենդերային կարծրատիպերը Հայաստանում

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Գենդերային կարծրատիպերը Հայաստանում

🔹Ի՞նչ է գենդերը, և ի՞նչ է գենդերային խտրականությունը։🔹Ինչո՞ւ է «գենդեր» բառը բացասաբար ընդունվում հայ հասարակությունում։🔹Ի՞նչ գենդերային...

#5 ԴիզԲիզ | Սննդի անվտանգություն

#5 ԴիզԲիզ | Սննդի անվտանգություն

🔹Ինչքա՞ն հաճախ է ապատեղեկատվությունը լինում միտումնավոր սննդի անվտանգության ոլորտում։🔹Իրազեկման ի՞նչ գործիքներ ունի տեսչական այս մարմինը, և արդյո՞ք...