Թեմա 12. Քրեական իրավունքի հիմնարար սկզբունքները (մաս 2). Ռուբեն Մելիքյան

Թեմա 12. Քրեական իրավունքի հիմնարար սկզբունքները (մաս 2). Ռուբեն Մելիքյան

Օրենքի առջև հավասարության սկզբունքը համընդհանուր սկզբունք է: Այն առանձնահատուկ նշանակություն ունի քրեական իրավունքում, քանի որ քրեական իրավունքը անդրադառնում է շատ անհատական դեպքերի: Օրենքի առջև հավասարությունը կարելի է հասկանալ զուտ հռչակագրային՝ դեկլարատիվ իմաստով. բոլորը հավասար են օրենքի առջև, որովհետև բոլորը պատասխանատվության են ենթարկվում նույն օրենքների հիման վրա, նույն հանցանքների համար նախատեսված են նույն պատասխանատվության միջոցների միջակայքերը, օր.՝ եթե երկու հոգի կատարում են կողոպուտ, ապա նրանց համար նախատեսված է պատասխանատվության, պատժի նույն միջակայքը, ինչ մյուս կողոպուտ կատարողների համար, այսինքն համարժեքություն ենք ապահովում: ՀՀ-ն այն երկրներից է, որ օրենքի առջև հավասարության սկզբունքը դիտարկում է ավելի խորքային իմաստով: Այսօրվա իրավակարգավորողների տեսանկյունից կարող ենք պնդել, որ օրենքի առջև հավասարությունը որոշակի չափորոշիչներ և չափանիշեր է առաջարկում մեր իրավակիրառողներին, որպեսզի համանման պայմաններում հանցանք կատարած անձինք համանման պատասխանատվություն կրեն, խոսքը չի վերաբերում նրան, որ երկու կողոպուտ կատարած անձինք դատապարտվեն 3-6 տարվա ազատազրկման, այլ խոսքը վերաբերում է նրան, որ եթե կան նույն մեղմացնող և ծանրացնող հանգամանքները և մոտ իրավիճակները, ապա պատասխանատվությունը մոտավորապես նույնը լինի:

Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը ավելի շատ ուղենիշ կարելի է համարել, քան իրացվելի սկզբունք: Ժամանակակից հանցավորության վերահսկման տեսությունները այն թեզն են առաջ քաշում, որ երբեմն ավելի ճիշտ է լինել իրատես և չդնել անիրագործելի նպատակներ և չարձանագրել անընդհատ ձախողում: Այս առումով հետաքրքրական է ԱՄՆ-ի փորձը, որտեղ շատ դատախազներ, որոնք շատ հաճախ ընտրովի պաշտոնյաներ են,  հայտարարում են, թե որ հանցանքների նկատմամբ են քրեական հետապնդման շեշտադրում անելու: Սա նման է այն իրավիճակին, երբ պետությունը ասում է՝ ներողություն, բայց որոշակի տեսակի հանցանքներ ես չեմ կարող քննել և ենթարկել պատասխանատվության: Սա կարող է տարօրինակ հնչել, բայց իրատեսական տեսանկյունից գուցե արդյունավետ լուծում է, որովհետև իսկապես պետության կողմից հանցավորության դեմ պայքարին հատկացվող ռեսուրսները անսահման չեն, և արդյունավետ կառավարման ընդհանուր տեսության տեսանկյունից անհրաժեշտ է որոշակի բաշխում իրականացնել: Այս առումով պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը հակասության մեջ է մտնում արդյունավետության գաղափարախոսության հետ:

 Ըստ մեղքի պատասխանատվության սկզբունք: Իրավաբանություն հոգեբանական վերաբերմունքն է բնութագրում «մեղք» տերմինով՝ անձի հոգեբանական վերաբերմունքը իր կատարած արարքին, արդյոք նա ունա՞կ էր գիտակցել իր արարքի էությունն ու հետևանքները և ղեկավարել դրանք: Սա մեղքի ինտելեկտուալ հատկանիշն է, և կա կամային հատկանիշը՝ արդյոք անձը ցանկանո՞ւմ էր հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, թե՝ ոչ:

Հումանիզմի սկզբունքը միշտ խնդիրներ է առաջացնում արդարության սկզբունքի հետ…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *