Դիմադրության իրավունք. Գոռ Հովհաննիսյան

Դիմադրության իրավունքն ունի երկու հազարամյակի պատմություն: Ապօրինի և բռնազավթված իշխանության դեմ ընդվզումները եղել են մարդկային համակեցության հիմնարար հարցերից: Դիմադրության իրավունքը քննարկվել է դեռևս անտիկ, միջնադարյան և նոր ժամանակներում՝ Հոմերոսի հերոսներից և Սոֆոկլեսի «Անտիգոնեից» մինչև շեքսպիրյան ողբերգությունները և Շիլլերի «Վիլհելմ Թելը»:
Անտիկ շրջանի առանցքային թեման բռնակալին սպանելու տեսանկյունից՝ արդյո՞ք կարելի է սպանել բռնակալին, և ո՞վ իրավունք ունի դա անելու: Քրիստոնեական ուսմունքին համաձայն, իշխանավորը ենթակա էր Աստծուն, և իր լիազորությունների չարաշահման դեպքում եկեղեցին և ժողովուրդը իրավունք ունեին վերականգնելու աստվածային ճշմարտությունը՝ նույնիսկ իշխանավորին սպանելով: Դա վերաբերում էր նաև սյուզերեն-վասալ իրավական պարտականությունների խախտումներին:
Դիմադրության իրավունքի նոր մեկնաբանությունն առաջանում է նոր ժամանակներում գոյացած բնական իրավունքի ուսմունքներում, որտեղ պետական իշխանությունը մեկնաբանվում էր պայմանագրային տեսանկյունից․ ժողովուրդը պարտավոր չէ ենթարկվել իր կողմից ընտրված իշխանությանը, եթե վերջինս չի կատարում իր պարտականությունները (Հոբս, Լոք):
Նոր ժամանակների փաստաթղթերում (ամերիկյան Անկախության հռչակագրում, ֆրանսիական Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում) օրինականացվում է իշխանական ճնշման դեմ ընդվզումը՝ որպես մարդու հիմնական իրավունքներից մեկը: Դիմադրության իրավունքը անկախանում է պատմական համատեքստից և ժամանակից:
Ժամանակակից սահմանադրական պետություններում անձի հիմնական իրավունքը պաշտպանված է սահմանադրական արդարադատության կողմից, ուստի, եթե այն գործում է, քաղաքացին կարիք չի ունենում դիմադրության իր իրավունքին դիմելու: Սահմանադրական արդարադատության ոչ բավարար լինելու դեպքում՝ քաղաքացին ստիպված է լինում դիմել դիմադրության իրավունքին՝ որպես ծայրահեղ միջոցի: Միջազգային իրավունքում դիմադրության իրավունքը անուղղակիորեն է սահմանված (1907թ. Հաագայի կոնվենցիա, 1948թ. Մարդու իրավունքների հռչակագիր): Եվրոպական Միությունում դիմադրության իրավունքը ևս ամրագրված չէ:

***

Դիմադրության իրավունքի նպատակը սահմանադրական խախտված կարգի պահպանումն ու վերականգնումն է: Այն արտասահմանադրական իրավունք է, որը ծագում է նախասահմանադրական հասարակություններից: Այդ իրավունքի սահմանադրական ընդունումը պարադոքսալ բնույթ է կրում. ստացվում է, որ այդ իրավունքը անպետք է, մինչ գործում է այն սահմանադրությունը, որում այն ամրագրված է: Սակայն, բոլոր այն դեպքերում, երբ սահմանադրական կարգը վերականգնվում է, դիմադրության իրավունքը հիմք է դառնում վերականգնման ընթացքում կատարված գործողությունների համար:

***

Դիմադրության իրավունքը պատկանում է պետության բոլոր քաղաքացիներին և կարող է իրագործվել կոլեկտիվ և անհատապես: Դիմադրության իրավունքի հասցեատերը կարող է լինել յուրաքանչյուր ոք, եթե որևէ կերպով փորձում է տապալել ընդունված սահմանադրական կարգը: Այն կարող է ուղղված լինել թե՛ պետական իշխանության, թե՛ պետական հեղաշրջման փորձ իրականացնող անձանց, թե՛ այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների, թե՛ մասնավոր անձանց դեմ:
Ժողովրդավարական սահմանադրական կարգը, որի պաշտպանությանն է ուղղված դիմադրության իրավունքը, գործում է ժողովրդի ինքնորոշման, ազատության և հավասարության սկզբունքների հիման վրա: Այդ կարգի հիմնարար սկզբունքների թվին են պատկանում ժողողովրդաիշխանությունը, կանոնավոր, ազատ ընտրությունները, բազմակուսակցական համակարգը, կառավարական հաշվետվողականությունը, իշխանության բաժանումը, դատարանների անկախությունը և այլն: Դիմադրության իրավունքի իրականացման նախապայման է ժողովրդավարական սահմանադրական կարգի տարրերից առնվազն մեկի խախտումը:

***

Դիմադրությունը կարող է դրսևորվել պասիվ կերպով՝ իշխանությանը ենթարկվելու պարտականությունը չկատարելով, և ակտիվ կերպով՝ իրերի և մարդկանց նկատմամբ ուժի գործադրմամբ: Դիմադրության ընթացքում կատարված հանցագործություններն ու իրավախախտումները արդարացվում են դիմադրության իրավունքով, սակայն սահմանափակվում են համաչափության սկզբունքով: Համաչափության սկզբունքը չափվում է նույն տրամաբանությամբ, որը գործում է պետության կողմից ուժ կիրառելու դեպքում

Դիտեք նաև՝

Քաղաքի հիշողություն․ Ֆիրդուս | Անդրեյ Իվանով

Քաղաքի հիշողություն․ Ֆիրդուս | Անդրեյ Իվանով

🔹Ինչո՞ւ է Ֆիրդուսի վերակառուցման նախագիծը խնդրահարույց։🔹Ի՞նչ ներուժ ունի Ֆիրդուսը Երևանի համար։ «Քաղաքի հիշողություն» հաղորդաշարում ուրբանիստ Անդրեյ...

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Գենդերային կարծրատիպերը Հայաստանում

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Գենդերային կարծրատիպերը Հայաստանում

🔹Ի՞նչ է գենդերը, և ի՞նչ է գենդերային խտրականությունը։🔹Ինչո՞ւ է «գենդեր» բառը բացասաբար ընդունվում հայ հասարակությունում։🔹Ի՞նչ գենդերային...

#5 ԴիզԲիզ | Սննդի անվտանգություն

#5 ԴիզԲիզ | Սննդի անվտանգություն

🔹Ինչքա՞ն հաճախ է ապատեղեկատվությունը լինում միտումնավոր սննդի անվտանգության ոլորտում։🔹Իրազեկման ի՞նչ գործիքներ ունի տեսչական այս մարմինը, և արդյո՞ք...