Պոպուլիզմը որպես աղքատության հաղթահարման քաղաքականության հիմք և ձախողման պատճառ | Աղասի Թադևոսյան

Պոպուլիզմը որպես աղքատության հաղթահարման քաղաքականության հիմք և ձախողման պատճառ | Աղասի Թադևոսյան

Ըստ էության, արտահայտված կարծիքները, կապված աղքատների մտածողության առանձնահատկությունների հետ, հաճախ համապատասխանում են իրականությանը: Ըստ փորձագետների, խնդիրն այստեղ այս դիսկուրսի մեկ այլ առանձնահատկության հետ է կապված: Պրոբլեմն այն է, որ այդ ամենի մեջ մեղադրվում են հենց աղքատները, իսկ իշխող հարուստների վերնախավերը, ովքեր գործադրելով իրենց արտոնյալ կարգավիճակը, տարիներ շարունակ զրկանքների են ենթարկել այս խավերի մարդկանց և ստիպել նրանց, որպեզի նրանք համակերպվեն իրենց վիճակի հետ և հարմարվեն կարճաժամկետ լուծումների, այս դիսկուրսի մեջ ընդհանրապես չեն դիտարկվում որպես պատասխանատուներ: Վերջինս կարևոր է այն առումով, որ կարող է ազդել աղքատության ոլորտում վարվող քաղաքականությունների վրա: Եթե մեղավորներն աղքատներն են, ապա այստեղ նրանց մեղադրելով իրենց իսկ վիճակի ստեղծման մեջ, լավագույն դեպքում կարելի է բավարարվել սոցիալական նպաստներ տալով:Այսինքն, պետականորեն զբաղվելով պոպուլիզմով: Իսկ եթե աղքատության մեղավորները համարվում են ոչ թե իրենք աղքատները, ապա կարող է դա արմատականորեն փոխել քաղաքականության շեշտադրումները, քանի որ այդ դեպքում աղքատություն ձևավորող պատճառները կարող են նկատելի դառնալ հարուստների շահերի իրացմամբ զբաղվող կառավարության քաղաքականության մեջ ու նպատակը կարող է դառնալ հարուստներին արտոնյալ կարգավիճակ տվող անհավասարության ու խտրականության քաղաքականությունների վերանայումը և քաղաքականություններում աղքատների ու հասարակական այլ խավերի շահերի կարևորումը: Նշված մոտեցման դեպքում արմատականորեն կարող են փոխվել աղքատության հաղթահարման ռազմավարությունները և նպաստել սոցիալական քաղաքականություններում արդարության ու հավասարության գաղափարների արտացոլմանն ու իրացմանը:

Ըստ փորձագիտական հարցման տվյալների աղքատներն իրենք չեն կարող հաղթահարել ստեղծված իրավիճակը, քանի որ իշխող հարուստների դասը լիակատար կախվածության մեջ է պահում նրանց, թույլ չտալով նրանց իրողությունները գնահատել սեփական շահերի դիրքերից :Այս իրավիճակում ցանկացած գործողություն, եթե չի հանդիպում աղքատ խավերի և նրանց շահերը պաշտպանող ուժերի դիմադրությանը, նույնիսկ եթե իրականացվում է բարեփոխման անվան տակ, ուղղված է լինելու հարուստ խավերի շահերի պաշտպանությանը և անհավասության խորացմանը, քանի որ իշխանությունը գտնվում է հարուստների ձեռքում և ծառայեցվում է նրանց շահերին:

 

Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ Aghasi-Tadevosyans-report-on-Poverty.output

Հետազոտության անգլերեն տարբերակը կարող եք կարդալ այստեղ՝ Aghasi-Tadevosyan-Report-02-eng.

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *