Կրոն և աղանդ. Հովհաննես Հովհաննիսյան, Հրանուշ Խառատյան

Կրոն և աղանդ. Հովհաննես Հովհաննիսյան, Հրանուշ Խառատյան

Եվրոպական արժեքները սովորաբար ասում են չի փաթաթվում մարդկանց վզին, բայց մեծ հաշվով փաթաթվում է  շուկաների ու ապրանքատեսակների ընդունման, մատուցման և անգամ՝ պարտադրման ձևով: Եվ այս շուկաների կռվում ինտենսիվ չեն ընտրվում իսլամական կամ քրիստոնեական կամ հեռավոր արևելյան ճաշակը, և գուցե թե այս պատճառով կրոնը դառնում է գործիքներից մեկը, և երբ մենք բոլորս սկսում ենք քննարկել գործիքը, ոչ թե բուն պատճառը, արդյոք կգտնե՞նք պատճառը:

Վերջին հարյուրամյակում, երբ աշխարհը զգալի կերպով աշխարհիկացվել է, ոչ միայն քրիստոնյա, այլև իսլամական աշխարհը, հավատի խնդիրը դարձել է երկրորդական, մնացել են հավատի սիմվոլներն ու դրանց շուրջ ինքնությունների հաստատումը: 

19-րդ դարում միայն քրիստոնեության մեջ բազմաթիվ կրոնական ուղղություններ են առաջացել: Արդեն այսօր աշխարհի տարբեր ծայրերում նրանց ետևից միլիոններ են գնում, հետազոտությունները հանգեցնում եմ նրան, որ հավատն այնտեղ նվազագույնն է, սովորաբար, երբեք չեն խոսում, թե ինչ վարքի նորմեր են թելադրում այս կրոնական ուղղությունները: Դրանցից մեծ մասը սովորաբար թե՛ աշխարհայացքային, թե՛ բարոյական այլ սկզբունքներով հիմնականում արատավոր նորմերից հրաժարվող գաղափարներ են՝ չծխել, չխմել, թմրանյութեր չօգտագործել, սեռական անհավատարմությունից զերծ մնալ: Ավելի շատ կարծեք թե դրական դաշտում են:

Հարցում անցկացրեցինք ԵՊՀ ուսանողների շրջանում՝ չափելու համար հավատքի աստիճանն ու զուգահեռաբար տեսնելու նրանց հանդուրժողականության աստիճանը: Այն ուսանողները, որոնք իրենց նույնացնում էին շատ մոլեռանդ հավատացյալների հետ՝ բոլորին ոչնչացնել, միայն մեկ կրոնական ուղղությունն է ճիշտ, նրանց մոտ հանդուրժողականության աստիճանը այլ հարցերի նկատմամբ բավականին ցածր էր, և ի հակառակ նրանց՝ այն ուսանողները, որոնց մոտ կրոնական աստիճանը ցածր էր, նույնիսկ ոմանք իրենց աթեիստների հետ էին նույնացնում, նրանց մոտ հանդուրժողականության աստիճանը այլ հարցերի նկատմամբ շատ բարձր էր: 

Կրոնական մոլեռանդությունը կամ խիստ հավատացյալ հռչակվելը բնավ չեն նպաստում հասարակության մեր հանդուրժողականության մթնոլորտի առաջացմանը: Միգուցե անհատական մակարդակում նման մարդը բարոյական ինչ-որ նորմերի է հետևում, բայց երբ մարդը անհանդուրժող է դիմացինի նկատմամբ, չի սիրում իր մերձավորին, նա չի կարող համարվել բարոյական:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *