Քաքոկրատիա – [վատ ղեկավարում]. Արման Սուլեյմանյան

Քաքոկրատիա – [վատ ղեկավարում]. Արման Սուլեյմանյան

Քաղաքացիական Ակտիվ Քայլ կուսակցության գաղափարների հիմքում ընկած է քաքոկրատիա (վատ ղեկավարում) հին հունական տերմինը: Քաղաքացիական Ակտիվ Քայլ կուսակցությունը հիմնված է բռնապետական սկզբունքների վրա. բոլոր որոշումները կայացվում են Սերգեյ Դանիելյանի և Արման Սուլեյմանյանի կողմից: Վերջին համաժողովի ընթացքում պարզվեց, որ ՔԱՔ-ը ոչ թե իշխանամետ, այլ իշխանահետ կուսակցություն է. այն իշխանության հետ է, քանի որ իշխանությունն առանց ՔԱՔ-ի ոչինչ չի կարող անել:

Ի՞նչ է անելու ՔԱՔ-ը, եթե ԱԺ անցնի: Ոչինչ: Ինչու՞ ոչինչ: Որովհետև բոլոր օգտակար բաներն արդեն արվում են՝ դեմքի լուրջ արտահայտությամբ: Քաղաքականություն գնում են երկու տեսակ մարդիկ՝ քաղաքականության սիրահարները և ժողովրդի փրկիչները: ՔԱՔ-ի համար այս երկու մոտեցումներն էլ մերժելի են: ՔԱՔ-ն ապացուցում է, որ իրերն ունեն իրենց հստակ գույները, և որ «դեղին երկնքի թեորեմը» հնարավոր չէ կյանքի կոչել Հայաստանում, քանի որ կա երևույթներն իրենց անունով կոչելու քաջ գիտակցություն:

***

Պայքարը լինելու է մասնագիտական, պայքարը լինելու է ստեղծագործական, մենք բոլորս նույն ՔԱՔ-ն ենք: Մեզ ոչ ոք չի կարող ծնկի բերել, որովհետև մենք պառկած եղել ենք, պառկած էլ կմնանք:

***

ՔԱՔ-ը փոփոխություններ է ուզում: Չի՛ կարելի մնալ բանտում և փորձել «զոն նայողներին» իրենց օրենքներով հաղթել. պետք է սեփական օրենքներն ունենալ: ՔԱՔ կուսակցությունը ստեղծելու գլխավոր նպատակը մեր բոլորիս իրավիճակը լեգիտիմացնելն է:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *