Ո՞վ է այսօրվա աշակերտը. Սերոբ Խաչատրյան, Անուշ Ալեքսանյան

Ո՞վ է այսօրվա աշակերտը. Սերոբ Խաչատրյան, Անուշ Ալեքսանյան

Երեխան պետք է համոզված լինի, որ կրթվելը, սովորելը և այն, ինչ ինքն անում է, ապահովելու է իր երջանիկ ապագան, ոչ թե դարձնելու է իրեն կիրթ անհատ կամ խելացի մարդ, այլ ապահովելու է իր երջանիկ ապագան…

Մենք անընդհատ խոսում ենք, որ հայերը երեխայասեր ազգ են, շատ ենք խոսում աշակերտակենտրոն ուսուցման մասին, խոսում ենք այն մասին, որ երեխաները մեր ապագան են և այլ բարձրագոչ բաներ, բայց հետաքրքիրն այն է, որ երբ նայում ենք, թե վերջին տարիներին Հայաստանում ինչ է տեղի ունենում, օր.՝ բազմաթիվ կոնֆերանսներ ու քննարկումներ են տեղի ունենում այն մասին, թե ինչ, ինչպես և ինչքան պետք է սովորեցնել երեխաներին, քանի տարի, քանի առարկա, ինչպես պետք է գնահատել երեխաների գիտելիքներն ու հմտությունները, բայց երբևէ չեմ մասնակցել կամ կարդացել Հայաստանում անցկացված մի որևէ քննարկման կամ միջոցառման մասին, որտեղ թեման լինի հետևյալը՝ «Իսկ ո՞վ է այսօրվա երեխան»: Տպավորությունս այն է, որ մենք այսօր սովորեցնում ենք երեխայի՝ վերացական, գոյություն չունեցող ինչ-որ մի կերպարին և ոչ թե այսօրվա՝ 21-րդ դարի որոշակի միջավայրի երեխային:

Հայտնի մանկավարժ Մոնտեսորին ասում էր. «Միայն իրական ազատ և ինքնուրույն մարդիկ կարող են կարգապահ լինել»: Երեխաները, ովքեր սովոր չեն ազատության, հայտնվելով ազատության մեջ, անկանոն վարք ենն դրսևորում, որովհետև ուղղակի դժվարանում են կողմնորոշվել ազատության մեջ: Ազատությունը հիմնարար իրավունքն է մարդու, և մարդն իսկապես ազատ է, մենք պարզապես չպիտի նրան զրկենք ազատությունից: Եվ եթե մենք ի սկզբանե երեխային չենք զրկում իր ազատությունից, թույլ ենք տալիս, որպեսզի նա ինքնուրույն զարգանա և ինքնակազմակերպվի, երեխաները մեծանում են կարգապահ: Որքան մեծ է դրսից կառավարումը, այնքան ներքին ինքնակառավարումը ուշ է զարգանում կամ չի զարգանում բացարձակ, դրա համար մենք աստիճանաբար դրսից կառավարումը փոքրացնենք, որպեսզի ներքին ինքնակառավարման հնարավորությունները զարգանան:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *