16. Ամփոփում. հոգեբանությունն այսօր | Սոնա Մանուսյան

16. Ամփոփում. հոգեբանությունն այսօր | Սոնա Մանուսյան

Հոգեբանությունը տեսությունների, հետազոտությունների ու գործնական մոտեցումների բարդ մի համակարգ է: Դասական տեսությունները ստուգվում են և վերանայվում հետազոտությունների միջոցով, գործնական հոգեբանության մեջ կիրառվում են դրանց սկզբունքները, ժամանակի թելադրանքով հոգեբանական նոր խնդիրներ են ձևակերպվում: Գործող հոգեբանը պիտի տիրապետի ընթացիք գիտելիքին: Հոգեբանության ձեռքբերումներն օգտագործվում են մարկետինգում, գովազդում, տարատեսակ մանիպուլյատիվ պրակտիկաներում:
Հոգեբանության դաշտը բազմզան է, սակայն, տարբեր մոտեցումների միջև կան նույնացող միտումներ: Հոգեբանությունը փորձում է իր գիտելիքը կառուցել ճշգրիտ գիտությունների սկզբունքով: Տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս գլխուղեղում կատարվող նյարդային տարբեր գործընթացների հետևել և հոգեկանը կապել կենսաֆիզիոլոգիական երևույթների հետ: Գերակշռող են մնում քանակական ուսունասիրությունները՝ հոգեբանաության ամերիկյան դպրոցի գլխավորությամբ: Որակական հոգեբանությունը չզարգացավ, ի տարբերություն սոցիալական գիտությունների, սակայն հանդիպում է տարբեր ոլորտներում, օրինակ՝ կլինիկական գործունեության մեջ: Մշակութային հոգեբանության շուրջ ընթացող բանավեճերից է մարդու հոգեկանի ունիվերսալ կամ մշակութային համատեքստով պայմանավորված լինելը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *