Անձնական տվյալների անվտանգությունը համացանցում. Սամվել Մարտիրոսյան

Համացանցում որևէ բան ջնջել հնարավոր չէ: Ձեր կողմից համացանց ներբեռնած ողջ ինֆորմացիան արխիվացվում է: Եթե դուք ֆեյսբուքով անձնական նամակագրություն եք վարում և հետո ջնջում եք, այդ ամենը արխիվներում մնում է և կարող է կարդալ օրինակ՝ ԱՄՆ-ում նստած որևէ գաղտնի գործակալ:

Վերջերս Ռուսաստանում աղմուկ էր բարձրացրել մի դատավարություն, որի ընթացքում մեղադրող կողմը դիմում էր ներկայացրել, որպեսզի Ֆեյսբուքը տրամադրի մեղադրյալի ֆեյսբուքյան նամակագրությունները՝ որպես ապացույց: Դիմումը, իհարկե, մերժվել էր, բայց մի քանի օր անց այդ նամակագրությունը հայտնվել էր դատարանում, քանի որ ԱԱԾ-ն հասցրել էր արխիվացնել այդ նամակագրությունը:

Օրինակ՝ Ռուսաստանում օպերատորներից մեկի կայքից մարդիկ ուղարկում էին կարճ հաղորդագրություններ: Այնպես էր ստացվել, որ կայքը սխալ էին կարգավորել և yandex-ի ռոբոտը, որ մտնում նայում է, թե կայքում ինչ կա և տանում yanex-ում պահեստավորում է, մտել և այդ ամբողջ ինֆորմացիան տարել էր yandex: Մարդիկ երկու օր շարունակ կարողանում էին մտնել համացանց և կարդալ բոլոր անձնական հաղորդագրությունները:

Դիտեք նաև՝

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Ինչո՞ւ «Շենգավիթյան մշակույթը» վերանվանվեց «Կուր-Արաքսյանի», ինչո՞ւ է կարևոր դամբարանների ուսումնասիրությունը, ի՞նչ հիմքով են դամբարանները համարվել ընտանեկան,...

Ինչու ենք մենք սխալ հաղորդակցվում | Սերգեյ Թանթուշյան

Ինչու ենք մենք սխալ հաղորդակցվում | Սերգեյ Թանթուշյան

Հաղորդակցության տարբեր տեսակներ գոյություն ունեն․ բիզնես հաղորդակցություն, բժշկական հաղորդակցություն, միջանձնային հաղորդակցություն և այլն։ Բիզնես...