40. Վառոդի դարաշրջան և շիական պետության հիմնադրում. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

40. Վառոդի դարաշրջան և շիական պետության հիմնադրում. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

Օսմանյան կայսրությունն օրինաստեղծության միջոցով իսլամական հասարակությանը փորձում էր ադապտացվել նոր պայմաններին: Շեյխ ուլ իսլամը տնօրինում էր կրոնաիրավական և կրթական ոլորտները: Վարչական ու ռազմական ոլորտներում գերակշռում էին ոչ մուսուլմանական ազգերի՝ հայերի, հույների, հրեաների ներկայացուցիչները: Այս երկատմումը կարող էր գոյություն ունենալ և արդյունավետ լինել միայն գերագույն իշխանությանը՝ սուլթանին ենթարկվելու դեպքում: Կայսրությունը բարդությունների բախվեց Սելիմ սուլթանից հետո, երբ կրոնի դերը կախված է դառնում տարբեր սուլթանների հավատքի ուժգնությունից:

Ատրպատականում Սաֆի ադ-Դինի հիմնադրած Սեֆեվիա տարիկատի գլխում կանգնում է նրա ժառանգ Իսմայիլը: Սաֆի ադ-Դինի և իր ժառանգների երակներում, ըստ ավանդության, հոսում էր իմամների արյունը՝ աստվածային ներշնչանքի գրավականը: Քանի որ տարիկատը շիայական ուղղվածություն ուներ, Իսմայիլի հիմնած թագավորությունը դարձավ առաջին շիայական պետությունը: Մուսուլմանական աշխարհը, որը, թերևս, կորցրել էր իր միասնությունը, այժմ հայտնվեց սուննիների և շիաների հարատև պայքարի մեջ:

Սուննիական համակարգում իջթիհադի՝ անկախ կարծիքի դռները փակվել էին, սակայն շիական ուլեմները պահպանեցին անկախությունը և կարող էին քննադատել իշխող համակարգը կամ, նույնիսկ, հակադրվել դրան: Շիաների պատկերացումները աշխարհի վերաբերյալ ողբերգական են. իմամները սերում են Ալիի ցեղից, վերջին իմամը թաքուստի մեջ է մինչև աշխարհի վերջը: Իմամները չէին կարող մեղք գործել և անսխալական էին, սակայն սպանվեցին սուննիների ձեռքով: Շիականության ժողովրդական ընկալումը շատ ավելի խորն էր, քան սուննիականության ընկալումը սուննիների միջավայրում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *