Դրական փոփոխությունների հավանականությունը. Արմինե Առաքելյան

Կրթության էությունն ու ծրագրավորումը որքան կարծրացած, փակ, նեղմիտ է լինում, այնքան անհավանական է դառնում դրական փոփոխությունը: Նման կրթություն ստացած անհատները կառչում են իրենց թվացյալ ինքնությանը և երբեք այն հարցականի տակ չեն դնում: Նրանք մերժում են այն ամենն, ինչ իրենցից դուրս է, անծանոթ է, օտար է, վտանգ է ենթադրում իրենց թվացյալ ինքնության լինելիության համար: Սա ձևավորում է անհանդուրժող, վանող, մերժող մթնոլորտ, որը անհնար է դարձնում դրական փոփոխությունների հնարավորությունը: Նման անհատները սեփական ինքնության լինելիությունը պայմանավորում են դիմացինի լինելիության մերժման մեջ: Այս խմբերը սկսում են մերժել ուրիշին, այն ամենն, ինչ իրենցից դուրս է, ինչ սեփական փակ խմբից դուրս է, ինչ իրենց վախ է ներշնչում. նրանք այսպես ինքնահաստատվում են: Սա պարզապես չկայացվածության նշան է:

Մյուս տեսակ կրթությունը հիմնված է քննադատական մտածողության վրա. նմանօրինակ կրթություն ստացած անհատները ունակ են անընդհատ իրենց համոզմունքների կառուցվածքը հարցականի տակ դնելու: Սա շատ ծանր, դիսկոմֆորտ առաջացնող, ցավոտ գործընթաց է, սա շատ բարդ գործընթաց է: Եվ եթե դու պատրաստ չես ազատ ու քննադատական մտածողության, դու պատրաստ չես փոփոխությունների գործընթացի մեջ ներգրավվելու: Այսինքն դու չես կարողանում տեսնել խնդիրը քո մեջ, քո համոզմունքները ճեղքելու, վերիմաստավորելու մեջ, նորը ճանաչելով քեզ զարգացնելու մեջ:

Դիտեք նաև՝

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Իմանուիլ Կանտ․ դեպի հարատև խաղաղություն | Դավիթ Իսաջանյան

Իմանուիլ Կանտ․ դեպի հարատև խաղաղություն | Դավիթ Իսաջանյան

Պատերազմն իրո՞ք անխուսափելի է, և պատերազմն իրո՞ք անցանկալի է։ Առաջին հարցը վերաբերում է օբյեկտիվ իրականությանը, երկրորդը՝ արժեքների աշխարհին։ Այդ երկուսի՝...

Քաղգրականություն. «Ջունգլին վերադառնում է․ Ամերիկան և մեր վտանգված աշխարհը»

Քաղգրականություն. «Ջունգլին վերադառնում է․ Ամերիկան և մեր վտանգված աշխարհը»

🔹Ինչպե՞ս է ձևավորվել լիբերալ աշխարհակարգը։🔹Արդյո՞ք լիբերալ աշխարհակարգի ձևավորումը տրամաբանական գործընթացների արդյունք էր։🔹Ինչի՞ հանգեցրեց ԱՄՆ-ի...