17. Անձի խանգարումներ (մաս 1). Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

Անձի խանգարումը երկարատև պաթոլոգիկ վիճակ է, որն ուղեկցում է մարդուն իր կյանքի ընթացքում:

Անձի խանգարումը (նախկինում՝ փսիխոպատիա) կարող է լինել բնածին կամ վաղ տարիքում ձեռք բերված: Ձեռք բերման պատճառները կարող են կապված լինել դաստիարակության, ընտանեկան իրավիճակի, վաղ տարիքի հիվանդություններ և այլն: Անձի խանգարման առաջին նշանները հայտնվում են դեռ դեռահաս տարիքում: Առաջին հերթին հայտնվում են վարքային շեղումները՝ կոպտությունը, կոնֆլիկտայինությունը, անվստահությունը և այլն: Տարիքին զուգընթաց վարքային խանգարումներն էլ ավելի են սրվում, և դրանց ավելանում են անձի ստրուկտուրալ խանգարումներ՝ հարմարվողականության, սոցիալական ադապտացիայի, մտածողության խանգարումներ: Այս ախտանշանները դժվարությամբ են ենթարկվում կոռեկցիայի: Հոգեբույժները տարակարծիք են անձի խանգարումների վերաբերյալ. տարբեր մասնագետների կողմից դրանք համարվում են լիովին նոր խանգարումներ, կամ անհատականության եղած գծերի սրում:

Անձի խանգարումները բաժանվում են երեք մեծ խմբերի: Առաջին խմբին են պատկանում սոցիալական ադապտացիայի վրա ազդող խանգարումները՝ ինքնամփոփ, կասկածամիտ վարքը: Երկրորդ խումբը կազմված է հակասոցիալական, ագռեսիվ վարքի դրդող խանգարումներից: Երրորդ խումբն են կազմում տագնապային, անվստահ, վախային խանգարումները:

Առաջին խմբում առանցքային տեղ է զբաղեցնում անձի շիզոյիդ խանգարումը: Ի տարբերություն ձեռքբերովի բնույթ ու հստակ ընթացք ունեցող շիզոֆրենիային, շիզոյիդ խանգարումը գրեթե նույնն է մնում մարդու կյանքի ողջ ընթացքում: Այս մարդիկ ներփակված ու իներտ են արտաքին կյանքի նկատմամբ, նրանց բնորոշ են արտասովոր հետաքրքրություններն ու զբաղմունքները: Շիզոյիդ անձը չի կարողանում կայուն սոցիալական կապեր հաստատել: Խանգարմանը բնորոշ է մարդու՝ սեփական արտաքին տեսքի նկատմամբ անտարբերությունը: Շիզոյիդ խանգարումից բացի հանդիպում է նաև անձի պարանոյիդ խանգարումը: Պարանոյիդ խանգարումով անձիք իրականության ընկալման խնդիրներ են ունենում՝ հետապնդման, կասկածամտմության զառանցական մտքերի տեսքով:

Անձի ցանկացած խանգարումն ունի երկու հիմնական վիճակ՝ ադապդացվող և դեզադապտացված: Ադապտացված վիճակը հիվանդին թույլ է տալիս որոշակի կայունության հասնել հասարակությունում և սեփական կյանքի կարգավորման գործում: Դեզադապտացված վիճակում հիվանդագին գծերի սրման հետևանքով մարդը կորցնում է այդ ունակութունը:

Շիզոտիպիկ խանգարմանը բնորոշ է յուրահատուկ մտածողությունն ու վարքը, սակայն դրանք զառանցական վիճակներով չեն արտահայտվում: Շիզոտիպիկ խանգարումը շիզոֆրենիայի առաջացման առավել ռիսկ է պարունակում, քան մյուս խանգարումները:

Դիտեք նաև՝

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Սննդային վարքի խանգարումներ

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Սննդային վարքի խանգարումներ

🔹Որո՞նք են սննդային վարքի խանգարման հիմնական դրսևորումները։🔹Ինչպե՞ս կարելի է կանխել սննդային խանգարումները։🔹Նյարդային բուլիմիա, նյարդային...

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

🔹Ինչպե՞ս է յոգան տարածվել Հայաստանում։🔹Ո՞րն է յոգայի կապը առողջության հետ։🔹Կա՞ն արդյոք թիրախային առանձնացված խմբեր յոգայում։🔹Ի՞նչ ռիսկեր է...

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Վիոլետա Զոփունյան | Շաքե Հմայակյան

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Վիոլետա Զոփունյան | Շաքե Հմայակյան

🔹 Ի՞նչ է առողջ ապրելակերպն այսօր, և որո՞նք են հիմնական մարտահրավերները:🔹 Ինչպե՞ս գտնել բժշկության մասին գրագետ տեղեկատվություն:🔹 Ի՞նչ նվազագույն...