People with Abilities. Սոնա Արսենյան | :դոկուբուն

People with Abilities, Երևան, 8 րոպե
Ռեժ.՝ Սոնա Արսենյան

Սինոփսիս.

Ֆիլմի հերոսն է Արտակը, ով չի վախենում «հաշմանդամ» բառից: “People with Disabilities” («սահմանափակ հնարավորություններով մարդիկ») կամ “People with Special Needs” («հատուկ կարիքներով մարդիկ») տոլերանտ տերմինների հետ նա համաձայն չէ, քանի որ շատ լավ գիտակցում է՝ ինքն ամեն ինչ կարող է, իսկ հատուկ կարիքներ ունեն բոլոր մարդիկ:

Արտակը երազում է դառնալ Պարաօլիմպիկ խաղերի չեմպիոն, սակայն, ինչպես ինքն է ասում, նա երբեք պարզապես չի երազում, այլ նպատակ է դնում և հասնում դրան:

Ֆիլմում արտացոլվում է Արտակի ապրած ընդամենը երկու-երեք օրը, սակայն այդ ընթացքում նա հասցնում է աշխատանքի տեղավորվել Դիլիջանի ամենասիրված սրճարաններից մեկում, օտարերկրյա իր ընկերների հետ գնալ Հաղարծինի վանք և երազանք պահել վանքի մոտ աճող ծառի փչակում՝ շատ լավ իմանալով, որ իր երազանքը իրականանալու է:

Դիտեք նաև՝

«Էտյուդներ». Վարդան Կիլիչյան | :դոկուբուն/ Երևան

«Էտյուդներ». Վարդան Կիլիչյան | :դոկուբուն/ Երևան

Ֆիլմում նոր դեր են ստանում աղբամանում հայտնվելու վտանգի տակ գտնվող ԽՍՀՄ-ից մնացած ուսումնաերաժշտական գրքեր: Երբեմն անպետքության կարող է փոխարինել գործառույթ...

«Վերնագիր». Լիլիթ Իսպիրյան| :դոկուբուն (Ղուկասավան)

«Վերնագիր». Լիլիթ Իսպիրյան| :դոկուբուն (Ղուկասավան)

Բացի գենետիկ ժառանգությունից, մենք ծնողներից ժառանգում ենք մի շարք կոմպլեքսներ ու նորմեր: Դրանք մեզ են տրվում որպես կյանքի փորձի կայացման նախապայման: Նշված...

Ազդված Երիտասարդություն. Գրիգոր Պողոսյան| :դոկուբուն (Վանաձոր)

Ազդված Երիտասարդություն. Գրիգոր Պողոսյան| :դոկուբուն (Վանաձոր)

Վավերագրական ֆիլմը ներկայացնում է մի երիտասարդի պատմություն, ով ունի մեծ նպատակներ, ցանկություններ ու աշխատում է դրանց իրականացման ուղղությամբ, բայց այդ ամենը...