14. Տագնապ. Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

Տագնապն անորոշ վախով և անհանգստությամբ արտահայտվող հոգեվիճակն է: Տագնապն ինքնին վարքային պաշտպանողական մեխանիզմ է, որն առաջանում է, երբ վտանգն ոչ թե անմիջական է, այլ հնարավոր: Տագնապի զգացումը պատրաստում է օրգանիզմը հնարավոր վտանգին. ուժեղանում է սրտի և զգայարանների աշխատանքը, մոբիլիզացվում է շարժողական ապարատը: Երբեմն տագնապի ընթացքում մարդ փորձում է կանխագուշակել իրավիճակի զարգացումը:

Տագնապի խանգարումը դժվար է ախտորոշել: Այն հակված է խրոնիկ ընթացքի, լինում է գեներալիզացված և երբեմն ուղեկցվում է այլ խանգարումներով: Տագնապի գերագույն արտահայտումը խուճապային գրոհն է, որը կտրուկ ազդում է վարքի վրա և անկառավարելի բնույթ է կրում: Տագնապային խանգարման դրդապատճառները կապված են լինում մարդու մանկության հետ: Մանկական տարիքում ձեռք բերված ուժեղ վախերն ու ֆոբիաները, ինչպես նաև բնավորության որոշ գծեր (պերֆեկցիոնիզմ) կարող են հետագայում պատճառ դառնալ տագնապային խանգարման:

Տագնապը տարբերվում է վախից: Տագնապը անորոշ բնույթ է կրում, ի տարբերություն վախի, որի դեպքում մարդ կարող է նշել, թե ինչն է դրա պատճառը: Տագնապն ունենում է իր ֆիզիկական լոկալիզացիան՝ կոկորդում, սրտի կամ արևային հյուսակի շրջանում: Տագնապը դրսևորվում է սեփական կյանքի ու առողջության համար վախով, ինչպես նաև ագորաֆոբիայով՝ բաց տարածքների վախով: Մարդ խուսափում է գտնվել այնպիսի վայրերում, որտեղ չի կարողանա օգնություն ստանալ: Տագնապի հետ սերտորեն կապված է նաև ձախողվելու՝ ընդունված չլինելու և սխալ դրսևորվելու վախը:

Տագնապին բնորոշ են առանձին ֆոբիաներ՝ կլաուստրոֆոբիան (փակ տարածքների վախը), աէրոֆոբիան (օդանավերի վախ), նոզոֆոբիան (հիվանդանալու վախ): Որոշ դեպքերում տագնապը կարող է վերածվել դեպրեսիայի կամ կպչուն-սևեռուն խանգարման: Տագնապի ընթացքում հանդիպում է խելագարվելու վախը: Սովորաբար, հիվանդները ունակ չեն լինում ինֆորմացիա մարսելու, ունենում են սոմատիկ գանգատներ:

Դիտեք նաև՝

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

🔹Ինչպե՞ս է յոգան տարածվել Հայաստանում։🔹Ո՞րն է յոգայի կապը առողջության հետ։🔹Կա՞ն արդյոք թիրախային առանձնացված խմբեր յոգայում։🔹Ի՞նչ ռիսկեր է...

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Վիոլետա Զոփունյան | Շաքե Հմայակյան

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Վիոլետա Զոփունյան | Շաքե Հմայակյան

🔹 Ի՞նչ է առողջ ապրելակերպն այսօր, և որո՞նք են հիմնական մարտահրավերները:🔹 Ինչպե՞ս գտնել բժշկության մասին գրագետ տեղեկատվություն:🔹 Ի՞նչ նվազագույն...

Սերունդ ԵՎՕՖ #9. Բժիշկ և գիտաշխատող Վահան Գրիգորյանը

Սերունդ ԵՎՕՖ #9. Բժիշկ և գիտաշխատող Վահան Գրիգորյանը

Սերունդ ԵՎՕՖ-ի հերթական էպիզոդում Քրիստիանն ու Միլենան զրուցում են բժշկությունից, ոլորտի խնդիրներից և այցելուներից Վահան Գրիգորյանի հետ։ Վահանը նաև պատմում է...