ընդլայնիր
Ի՞ՆՉ ԴԻՏԵԼ ԱՅՍՕՐ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ԳԻՏԱԿԱՆ
Հասարակական-Քաղաքական
Մանկական
Խմբագրական
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐԱՆԻՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ
1991թ. Հայաստանի նոր իշխանությունների և, ընդհանուր առմամբ, հասարակության ձևավորվեց երեք հիմնական խնդիր: Դրանցից առաջինը կուսակցությունների ստեղծումն էր և կուսակցական դաշտի ձևավորումը: Երկրորդը պատերազմն էր և դրա ազդեցությունը պետական կառույցների զարգացման վրա: Երրորդ խնդիրը սեփականաշնորհումն էր: Կուսակցությունների ձևավորման հարցում կարևոր նշանակություն ուներ 1990թ. Հայ Յեղափխական Դաշնակցության վերադարձը Սփյուռքից: Այդ շրջանում Դաշնակցության ակտիվությունը ցածր էր. կուսակցությունը հայտարարել […]
Եթե Հաննա Արենդտը փորձում էր իշխանության և բռնության մասին իր պատկերացումները դուրս բերել, սակայն անմիջականորեն ցույց չտալ, որ դրանք պայմանավորված են իր ժամանակի քաղաքական պատմական իրադարձություններով, ապա Ֆուկոն սիրում է ընդգծել, որ իշխանության վերաբերյալ իր մտորումները ուղղակիորեն կապված են ժամանակի հետ և իր խնդիրը, ըստ էության, ցույց տալն է որոշակի տիպի իշխանության սկզբնավորման և նրա փոփոխության պատմությունը: […]
Իրականության փոփոխությունները, որոնք հանգեցնում են ճգնաժամի, հիմնականում երեքն են: Առաջինը իրականության՝ գնալով աճող արագացումն է, այսինքն ամեն ինչ շատ արագ է փոխվում: Երկրորդը գնալով աճող բազմազանությունն է. աստիճանաբար մենք ունենում ենք կյանքի՝ գնալով ավելի տարբերվող, իրենց բազմազանությամբ իրականությունը հագեցնող ձևեր: Երրորդը իրականության հարաբերականացումն է, երբ մենք ունենում ենք վիրտուալ իրականություն, որն ավելի իրական է, քան իրական […]