ընդլայնիր
Ի՞ՆՉ ԴԻՏԵԼ ԱՅՍՕՐ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ԳԻՏԱԿԱՆ
Հասարակական-Քաղաքական
Մանկական
Խմբագրական
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐԱՆԻՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ
Ֆեմինիստներն առաջարկում են մտածել քաղաքի և քաղաքային կյանքի մասին կոլեկտիվ հոգատարության և արդարության վերհոսքի տեսանկյունից: «Հեռափոխելով քաղաքը» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ մարդաբան Նելլի Սարգսյանը ներկայացնում է քաղաքը ֆեմինիստական տեսանկյունից, կառուցված միջավայրի և դրա սոցիալական անհավասարության ուսումնասիրությունը` ավելի արդար քաղաք և սոցիալական հարաբերություններ պատկերացնելու նպատակով:
Սապիենս փոդքասթի նոր էպիզոդում հոգեբույժ Արամ Հովսեփյանը և հոգեբան, հոգեթերապևտ Անուշ Ալեքսանյանը զրուցում են մասնագիտական ասոցիացիաների, որակյալ մասնագետներ պատրաստելու, բուժառուների պաշտպանության, հոգեկրթության և հոգեկան առողջությունը կարևորելու անհրաժեշտության մասին:
«Հեռափոխելով քաղաքը» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ մշակութաբան Համլետ Մելքումյանը ներկայացնում է Մեծամոր քաղաքի վերաբերյալ խորհրդային ուտոպիստական պատկերացումները, թե ինչպես են դրանք արտահայտվում, կառուցվում քաղաքի կտավի մեջ և բնակիչների առօրյա պատումներում, և թե ինչպես է խորհրդային ուտոպիստական տեսլականը քաղաքի տրամաբանության մեջ և վարքային դրսևորումներում հանկարծ բացվում որպես գաղութատիրական և հետգաղութատիրական փորձառություն։