Օսմանյան մանկահավաք. Արտակ Շաքարյան

Օսմանյան մանկահավաք. Արտակ Շաքարյան

Այսօր ցանկանում եմ պատմել, թե օսմանյան մանկահավաքը ի՞նչ կապ ուներ հայերիս հետ: Մանկահավաքը արյան հարկ էր: Ամեն երեք-չորս տարին մեկ օսմանյան պաշտոնյաները զինվորների օգնությամբ անցնում էին քրիստոնյաների գյուղերի մոտով՝ սերբական, հունական, հայկական,  ասորական և հարկ էին պարտադրում ժողովրդին. մտնում էին գյուղ և շարք կանգնեցնում գյուղի տղա երեխաներին՝ 5-9 տարեկան: Ընտրում էին ամենաուժեղներին, ամենագեղեցիկներին և ամենախելացիներին, խլում էին ծնողներից և տանում Ստամբուլ: Այնտեղ նրանց կրոնափոխ էին անում, փոխում էին նրանց անունը և առաջիկա տասը տարին նրանք սովորում էին հատուկ դպրոցներում: Տասը տարիների ընթացքում նրանց դարձնում էին մահմեդական, սուլթանի ծառաներ: Ֆիզիկապես ուժեղներին ուղարկում էին ենիչերի: Ամենագեղեցկադեմներին ուղարկում էին սուլթանական հարեմ՝ ծառայելու և սեռական ծառայություններ մատուցելու: Ամենախելացիներին ուղարկում էին նահանգապետ, գավառապետ և ոմանք հասել են նաև վեզիրի պաշտոնի: Նրանք տանում էին հիմնականում հոգևորականների և ազնվական ընտանիքների երեխաներին:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

5 Մեկնաբանություն

  1. Pingback: Օսմանյան մանկահավաք. Արտակ Շաքարյան (տեսանյութ) | Թուրքագիտական պորտալ

  2. Ստեփան Դանիելյան

    Այնքան էլ ճիշտ ինֆորմացիա չէ: Իրականությունն այնքան էլ այդպես չէր: Դեվշիրմեի էին ենթարկվում  հիմնականում ուղղափառ քրիստոնյաները, այն էլ գյուղերից: Հայերի երեխաներին հիմնականում չէին տանում: Տարիքը` 12-ից մինչև երբեմն 21 տարեկանը: Ենիչերիները շիիթական սեկտա էր, չնայած նրան, որ օսմանցիները սունիներ էին: Երբ ենիչերիները մի քանի անգամ հրաժարվեցին պատերազմել շիիթական Իրանի դեմ, լուծարեցին նրանց:
    Բացի ուղղափառներից, դեվշիրմեիի էին ենթարկվում Bոսնիայի մուսուլմաները: Բոսնիայի մուսուլմանները հիմնականում պավլիկյաններն էին` բոգոմիլները, որոնց կաթոլիկները բռնի կերպով էին կաթոլիկ սարքել և երբ օսմանցիները գրավեցին բալկանները, բոսնիացիները ընդունեցին իսլամ, սակայն մի պայմանով, որ իրենց երեխաներին էլ ենիչերի վերցնեն: Բոսնիայի մուսուլմաններն այդ առումով հատուկ առանձնաշնորհ ունեին:Պայմանը բավարարելուց հետո ընդունեցին իսլամ:
    Ո՞րն էր պատճառը: Ենիչերի դառնալը համարվում էր մեծ պատիվ և կարիերայի հնարավորություն: Սուլեյմանի ժամանակ Պոլսի ուղղափառ հույները ապստամբություն էին բարձրացրել, պահանջելով, որ իրենց երեխաներին էլ վերցնեն որպես ենիչերներ, պահանջին մասնակցում էին ուղղափառ հոգևորականները նույնպես: Քաղաքներից չէին տանում ենիչերիներ, որպեսզի զերծ մնան կլանային կոռուպցիայից, այսինքն բարձր պաշտոնների հասած ենիչերիներն իրենց հարազատներին չօգնեին օգտվելով պետական լծակներից: Այն երիտասարդներին, ում ընտրում էին էին ենիչերի, խիստ ընտրության ենթարկելով, հարազատները տոնակատարություն էին կազմակերպում, խոսքը ուղղափառ հույների մասին է: Կարող եմ համապատասխան լինքերը կցել: Ճիշտ չի ներկայացված պատմությունը: 

  3. Ստեփան Դանիելյան

    Վիկիպեդիայում ներկայացված ինֆորմացիան ամբողջական չէ: Ենիչերների բանակի հիմքը դրել է Մուրադ 1-ը, 1365, սակայն հետագայում իրականությունը փոխվել է, ենիչերիների հիմնական նպատակը թյուրքական զորքերին հավաշակշռելն էր, որոնք ֆեոդոլական մասնատման էին տանում սուլթանությունը: Նրանց հիմնական նպատակը չեզոքացնելն էր էթնիկ թյուրքերին, ինչպես Շահ Աբասը ժամանակին սկսեց ղզլբաշներին հակակշռել գյուլամներով` նույնպես քրիստոնյաների երեխաներից հավաքագրված զորքերով (այս դեպքում իրոք հայերից էին հավաքում հիմնականում, նաև վրացիներից) և էթնիկապես պարսիկ ադմինիստրացիայով` ի հակակշիռ ծագումով թյուրքերի, որոնք սկսել էին “իրավունքներ ճոճել”: Ամեն ինչ ավելի բարդ է: Այդքան միագիծ չի եղել խատմությունը:

  4. Ստեփան Դանիելյան

    Աղբյուրներում հիմնականում նշվում է 12-16 տարեկան, սակայն հետագայում հավաքում էին մինչև  անգամ 21 տարեկան, 5-9 տարեկանի մասին աղբյուրները լռում են: Գուցե սկզբնական ժամանակաշրջանում էր դա տեղի ունենում, սակայն երբ դա համակարգի վերածվոց, հիմնականում 12-16 տարեկան երեխաներից էին հավաքում, որոնք բնականաբար հիշում էին իրենց ծագման մասին:
     

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *