Օնլայն ուսուցում. կրթության նոր հնարավորություններ. Անուշ Կոստանյան| #բունֆորմատ

Այսօր հեռավար օնլայն ուսուցման միջոցով հնարավոր է լուծել ՀՀ կրթության ոլորտում առկա տարբեր հիմնախնդիրներ /ի դեպ նմանատիպ մարտահրավերներ կան աշխարհի տարբեր երկրներում/:

Դիտարկենք մի քանի խնդիրներ հատկապես հանրակրթության մատչելիության ապահովման տեսանկյունից.

Ա.Կան բազմաթիվ դպրոցներ, որտեղ որոշ առարկաների գծով մասնագետներ չունեն և չեն կարողանում համալրել այդ թափուր աշխատատեղերը (հիմնականում սահմանամերձ դպրոցներ, հեռավոր շրջանների դպրոցներ կամ փոքր դպրոցներ մինչև 30 աշակերտ ունեցող), նման դեպքերում հնարավոր կլինի հեռավար օնլայն ուսուցման միջոցով որոշ առումով լրացնել այդ բացը:

Բ.Հանրային կրթության մեջ հատուկ կարիքներ ունեցող երեխաների ներառականություն իրենց հարմար համապատասխան տեխնոլոգիաների կիրառմամբ:

Գ.Հիվանդությունների կամ այլ հարգելի պատճառներով երկարաժամկետ բացակայությունների ընթացքում հեռավար օնլայն ուսուցումը կարող է լինել որպես փոխարինող միջոց:

Դ.Օնլայն ուսուցումը հնարավորություն կտա նաև բացահայտել և հատուկ ուշադրության արժանացնել բացառիկ ունակություններ ունեցող երեխաներին՝ անհատական մոտեցման միջոցով:

Ե.Օնլայն ուսուցման հարթակները հնարավորություն են ընձեռում նաև ուսուցչային համայնքների ակտիվացման համար, փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների համար՝ այդպիսով նպաստելով կրթության հավասարաչափ զարգացմանը:

Զ.Լրացնել ոչ լիարժեք կրթական միջավայրը (օրինակ` լաբորատորիաների բացակայության դեպքում փորձերի դիտում կամ բազմաբնույթ էլեկտրոնային գործիքների օգտագործում):

Հայաստանում արդեն կա օնլայն ուսուցման որոշակի փորձառություն, սակայն հանրային դպրոցներում այն դեռ չի հաստատվել որպես ուսուցման պետականորեն ընդունված եղանակ: Իհարկե, օնլայն ուսուցումը չի կարող փոխարինել հանրակրթությանը, բայց կարող է հիանալի այլընտրանքային լրացուցիչ լուծում լինել որոշ իրավիճակներում:

Բանախոսության ամբողջական գրավոր տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ՝ boon.tv_distance learning

Դիտեք նաև՝

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Բուն զրույց․Կրթություն | ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց

Բուն զրույց․Կրթություն | ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց

2023 թ․ Երևանի պետական համալսարանը, նպատակ ունենալով ապահովելու հանրակրթության և բարձրագույն կրթության անընդհատությունը, ինչպես նաև տարածելու ԵՊՀ-ի՝...

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Կրթություն

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Կրթություն

🔹Բարձրագույն կրթության ոլորտում տենդենցերը կարո՞ղ են ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության ոլորտի վրա։🔹Արդյո՞ք մտավորական եզրույթը դեռևս...