12. Կպչուն-սևեռուն խանգարում. Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

12. Կպչուն-սևեռուն խանգարում. Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

Կպչուն-սևեռուն խանգարումը (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը) բնորոշվում է հիվանդի համար օտար և տհաճ մտքերի առկայությամբ և դրանցից բխող գործողություններով (կոմպուլսիաներով): Այն հանդիպում է մարդկության մոտ 3%-ի մոտ: Խանգարման առանցքային ախտանիշն են կպչուն մտքերը (օբսեսիաները), որոնք խորթ և տանջալի են հիվանդի համար: Օբսեսիայի վառ օրինակ է միզոֆոբիան՝ կեղտոտվելու վախը: Կպչուն գործողությունները՝ կոմպուլսիաները, լինում են երկու տեսակի. դրանց մի մասը անմիջապես կապված է կպչուն մտքերի հետ, մյուս մասը բաղկացած է ծեսերից (ռիտուալներից): Վերջիններս ուղղված են խանգարումից առաջացող լարվածության և տագնապի զգացողության նվազեցմանը, թեև անմիջապես կապված չեն կպչուն մտքերի բովանդակության հետ:

Կպչուն մտքերի որոշակի տեսակներ կապված չեն արտաքին միջավայրի վտանգների ու հիգիենայի հետ: Այդպիսի օբսեսիաների օրինակ են հարազատներին վնասելու վախը, տաբուացված սեռական ցանկությունները և այլն: Այս մտքերը մեղքի զգացում են առաջացնում, ինչի պատճառով մարդիկ ավելի հազվադեպ են դիմում բժիշկների օգնությանը: Որոշ կպչուն մտքեր սերտորեն կապված են լինում գործողություններիի հետ, օրինակ՝ ստուգելու սովորությունը:

Կպչուն-սևեռուն խանգարմանը բնորոշ են նաև այլ խանգարումներ, որոնք հիվանդության ընթացքում «կպչունություն» կամ ինքնուրույն բնույթ են ձեռք բերում՝ ֆոբիաները, տագնապները, դեպրեսիաները:

Հիվանդության նախանշանները հայտնվում են երիտասարդ տարիքում, սակայն հիվանդները հաճախ հրաժարվում են բժշկի դիմելուց: Հիվանդության առաջացման պատճառ կարող են դառնալ ընտանեկան մթնոլորտը, դաստիարակչության հետևողականությունը և այլն: Ընտանիքից ձեռք բերված մանկական պերֆեկցիոնիզմը, պեդանտիզմը և նեվրոտիկ ախտանիշները կարող են հիվանդության նախանշաններ լինել:

Հիվանդության ծանր ընթացքը ազդում է մտածողական և ճանաչողական ֆունկցիաների, սոմատիկ առողջության վրա: Հիվանդությունը խրոնիկ բնույթ ունի: Հիվանդության թեթև ֆորմաները կյանքի ընթացքում կարող են ինքնուրույն անհետանալ, սակայն պետք է հիշել, որ կպչուն-սևեռուն խանգարման առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկական օգնության:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *