Ժամանակակից մանկավարժության հիմնախնդիրները. Նվարդ Մանասյան

Ժամանակակից մանկավարժության հիմնախնդիրները. Նվարդ Մանասյան

Դեռ անտիկ ժամանակներից մեզ հայտնի է Արիստոտելի այն միտքը, որ կրթության նպատակն այն անհատի կայացումն է, ով կկարողանա վարել հաճույքներով լի կյանք: Պետությունների այս մրցավազքի մեջ մենք սկսեցինք կրթական համակարգը ստորադասել գնահատման համակարգին: Վերջերս շատ հետաքրքիր մի հետազոտության ծանոթացա, որտեղ տարօրինակորեն փաստում էին, թե Միացյալ Թագավորության դպրոցներում վերջին տարիներին աղջիկները մաթեմատիկա առարկայից առավել բարձր առաջադիմություն են ցուցաբերել, քան տղաները: Նման պատկեր ունենք նաև Հայաստանում: Մեդիայում մեծ աղմուկ բարձրացրին, որ մերօրյա ազատական քաղաքականությունը, գենդերային խնդիրներին շատ տեղ տալը, հանգեցրել է նման պատկերի: Երբ խնդրով սկսեցին զբաղվել հետազոտողները, պատկերը շատ ավելի մտահոգիչ դարձավ: Պարզվեց, որ տղաների և աղջիկների նպատակադրումներն են տարբեր եղել. տղաների համար այդ նույն մաթեմատիկան ավելի շատ հաճույքի առարկա է. սովորում են, եթե ցանկություն կամ հետաքրքրություն կա, իսկ եթե ոչ, անտեսում են առարկան: Աղջիկների դեպքում ավելի շատ գործ ունեինք աշխատանքը կատարած լինելու պարտավորության, պարտականության հետ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

2 Մեկնաբանություն

  1. Pingback: Ժամանակակից մանկավարժության հիմնախնդիրները. Նվարդ Մանասյան | Center for Civilization and Cultural Studies

  2. Karine

    Հաճելի կլիներ իհարկե լսել “այդ” բառը, “էդ”-ի փոխարեն, կամ “այն” բառը “էն”-ի փոխարեն: Տարօրինակ է նաև, որ մանկավարժությամբ զբաղվող անձնավորությունը չգիտի, որ հայերենում հնչում է “Արիստոտել” այլ ոչ թե “ԱրիստոԾել”: Այս ամենը ականջ է ծակում և թույլ չի տալիս լուրջ վերաբերվել բովանդակությանը:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *