Ոչ ֆորմալ կրթություն. Արեգ Թադևոսյան

Կրթության արդի համակարգը ձևավորվել է ինդուստրիալ հեղափոխության ժամանակ, երբ կոնկրետ տիպի մասնագետների մասսայական կրթության կարիք առաջացավ: Ինքս չեմ սիրում «մասնագետ» բառը, որովհետև այն ցույց է տալիս ինչ-որ բանի «մասը» իմանալը. օրինակ՝ «վարպետ» բառn այս իմաստով ինձ համար առավել նախընտրելի է: Սակայն ինդուստրիալ համակարգին վարպետներ պետք չէին, որովհետև վարպետը մարդ է, ով ամբողջ շրջանառությունը կարող է իրականացնել ինքնուրույն՝ սկսած հումքից մինչև սպառում: Հենց այդպես էր մինչև ինդուստրիալ հեղափոխությունը. մարդն ինքնուրույն կավը հանքից հանում էր, բերում էր տուն, կճուճը պատրաստում էր, թրծում, ներկում էր, դնում էր սայլի վրա, տանում շուկա, փոխանակում կամ վաճառում էր: Այսինքն՝ մարդը տիրապետում էր ապրանքի արտադրության ամբողջ ցիկլին: Ինդուստրիալ հեղափոխությունն իրեն նման շռայլություն չէր կարող թույլ տալ, որովհետև կարիք կար կարճ ժամանակահատվածում պատրաստելու շատ մեծ թվով մասնագետներ: Ինչպե՞ս կարելի էր հասնել դրան:

Նախկինում վարպետը աշակերտ պատրատում էր տարիներով, իսկ վերջում խմբի միջից ընտրում էր մեկին՝ որպես գործի շարունակող: Եթե այդպես շարունակվեր, մենք չէինք կարողանա ժամանակակից ինստիտուցիաների համար բավարար թվով մասնագետներ տալ: Եվ այստեղ գործարանների պատկերով և նմանությամբ առաջացավ մեր կրթական համակարգը: Ինչպես գործարաններում, այսստեղ ևս սկսեցին «ներմուծել մաքուր հումք», որը, ենթարկվելով որոշակի վերամշակման, շտամպերով դուրս է գալիս շուկա:

Ֆորմալ կրթական համակարգում հիմնական աշխատանքը գլխի հետ է տարվում. ենթադրվում է, որ կա «օբյեկտիվ» գիտելիքների մի ամբողջ գրադարան, որը եթե դու կարողանում ես հաջողությամբ «ինստալյացիա» անել գլխիդ մեջ, իսկ ավելի ուշ, համապատասխան «կոճակը» սեղմելով, վերարտադրել այդ «գիտելիքը», որի լավագույն ձևը, իհարկե, անգիրն է, ուրեմն ամեն ինչ լավ է և դու արդեն հաջող, առանց «error»-ի այդ օբյեկտիվ բազան «ինստալյացիա» ես արել:

Գիտելիքի վերաբերյալ երկու տեսություն կա: Մեկը օբյեկտիվիստականն է, որն ասում է, թե կա օբյեկտիվ գիտելիքի ինչ-որ շտեմարան, որը մնում է վերցնել և ամեն ինչ լավ է: Մյուսը կոնստրուկտիվիստական մոտեցումն է, ըստ որի՝ կան գիտելիքներ, որոնցից դու վերցնում ես այն, ինչը քեզ համար կոնստրուկտիվ է, քո կյանքը և քեզ ավելի արդյունավետ է դարձնում: Վաղը տեսնում ես այլ գիտելիք, որը շատ ավելի արդյունավետ է քեզ դարձնում, սկսում ես աշխատել այդ նոր՝ առավել կոնստրուկտիվ գիտելիքի հետ:

Դիտեք նաև՝

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Բուն զրույց․Կրթություն | ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց

Բուն զրույց․Կրթություն | ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց

2023 թ․ Երևանի պետական համալսարանը, նպատակ ունենալով ապահովելու հանրակրթության և բարձրագույն կրթության անընդհատությունը, ինչպես նաև տարածելու ԵՊՀ-ի՝...

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Կրթություն

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Կրթություն

🔹Բարձրագույն կրթության ոլորտում տենդենցերը կարո՞ղ են ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության ոլորտի վրա։🔹Արդյո՞ք մտավորական եզրույթը դեռևս...