Հասարակության վախերը և լրագրողը. Նիկոլ Փաշինյան, Լևոն Բարսեղյան

Հասարակության վախերը և լրագրողը. Նիկոլ Փաշինյան, Լևոն Բարսեղյան

Հասարակական վախերի արմատացած արտահայտությունն է «Իշխանությունը միշտ վերևում է»: 20 տարվա իմ անցած  դառը շփումներն ու փորձը հուշում են ինձ, որ մարդկանց ընկալման մեջ հենց այս դասավորությունն է, ոչինչ, որ մեր սահմանադրության մեջ ճիշտ հակառակն է գրված, թե իբր մենք ենք վերևում: Դժվար է մարդկանց համար պատկերացնել, որ հանկարծ իշխանությունն այնտեղ՝ ներքևում լիներ: «Վերև» բառը շարունակ եկած ծանր ժառանգություն է՝ նստած հանրային գիտակցության մեջ, և բավականին դժվար է հակառակը մտածողների ու հատկապես՝ լրագրողների համար փորձել շրջել այս դասավորությունը, վեր հանել մարդուն, քաղաքացուն՝ բացատրելով, որ ներքևում քո իշխանությունը պիտի լինի, պարզապես պետք է հանձնես իրեն ժամանակավոր, թող կառավարի, իսկ թե լավ չկառավարեց, կուղարկես, հաջորդին կնշանակես կամ կընտրես: 

Ինքը՝ վախը, չիմացության հետևանք է, և սրանից բխող վախի հաղթահարման գործընթացը իմացության ճանապարհ է:

Երբեմն ես կատակով ասում եմ՝ տվեք ինձ ամենազարգացած երկիրը տասը տարի հրամայական կառավարմամբ, ու ես կդարձնեմ ժողովրդին հազար դրամով ընտրող: Հրամայական կառավարմամբ, այսինքն՝ շատ գործիքների ապօրինի կիրառման արդյունքում, հնարավոր է վերածել հասարակությանը ճկուն մի մեխանիզմի, որով կարող ես անել այն, ինչ ուզում ես, անունն էլ կարող ես դնել ընտրություն, հանրաքվե կամ նմանատիպ այլ բան:

Իրականում այն, ինչ գոյություն ունի, ոչ միայն և ոչ այնքան վախի մթնոլորտ է, որքան լուծումների, բանաձևերի բացակայության հետևանք:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *