11. Կանխատրամադրվածություն, թե միջավայր. հին և նոր վեճեր | Սոնա Մանուսյան

11. Կանխատրամադրվածություն, թե միջավայր. հին և նոր վեճեր | Սոնա Մանուսյան

Հոգեբանության հետազոտական գործիքները զարգացած են, բայց անձի զարգացման վերաբերյալ հիմնահարցը՝ կանխատրամադրվածոթյո՞ւնն է զարգացման հիմքում, թե՞ իրավիճակը, շարունակում է անպատասխան մնալ: Որոշ տեսություններ շեշտադրում են իրավիճակի՝ սոցիալական, համատեքստային գործոնների ազդեցությունը վարքագծի ու զարգացման վրա: Կանխատրամադրվածության (դիսպոզիցիայի) ուսումնասիրության հիմքերը դրվեցին ամերիկացի հոգեբան Գորդոն Օլպորտի կողմից: Դիսպոզիցիոնալ հոգեբանությունը պնդում է, որ մարդն ակտիվ փնտրում է այն իրավիճակները, որոնցում կարող է դրսևորել իր ներքին հատկանիշները: Որոշ հեղինակներ քննադատում են այս հակադրությունը՝ համարելով, որ մարդը բարդ և ամբողջական էակ է: Հեքհաուզենի՝ հատկանիշների ծագման տարբերակման ցուցանիշներն են նմանությունը ուրիշին, ժամանակի մեջ կայունությունը, իրավիճակային կայունությունը: Ալեքսանդր Ասմոլովը տարբերակում է կոնվերգենցիայի և կոնֆրոնտացիայի տեսություններ: Կոնվերգենցիայի տեսությունները ցույց են տալիս, որ կենսաբանականն ու սոցիալականն անընդհատ հատվում են, սերտաճում, փոփոխվում: Կոնֆրոնտացիայի տեսությունները հակադրում են այդ երկու սկզբունքները, և հակադրության արդյունքում են ձևավորվում անձի հատկանիշները:

***

Որևէ ագրեսիվ քայլ անելու թույլտվությունը մարդուն «հեռացնում» է սեփական պատասխանատվությունից, իսկ կարգադրողի հեղինակությունը մարդուն ստիպում է ենթարկվել և հակասոցիալական քայլերի դիմել:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *