ԵՏՄ vs ԵՄ Ասոցացման համաձայնագիր. Արման Մուսինյան, Բորիս Նավասարդյան

ԵՏՄ vs ԵՄ Ասոցացման համաձայնագիր. Արման Մուսինյան, Բորիս Նավասարդյան

Արման Մուսինյան: Ո՞րն էր Եվրոասոցացման պրոցեսի մեջ մտնելու Սերժ Սարգսյանի շարժառիթը:
Բորիս Նավասարդյան: Հիմնականում Հայաստանի քաղաքական օլիգարխական ամբողջ համակարգի համար ֆինանսական աջակցություն ստանալն էր, բայց Հայաստանը միակ խաղացողը չէր այդ զարգացումներում, այստեղ կար նաև մյուս կողմ և նույնիսկ մյուս կողմեր Հայաստանի ներսում:
Ա. Մ.: Հիմա Դուք ուզում էիք, որպեսզի քաղաքական ընդդիմությունը կամ քաղաքացիական հասարակությունը պաշտպաներ Հայաստանի՝ Ձեր նշած օլիգարխական համակարգին, որպեսզի նա  ֆինանսական աջակցություն ստանար:
Բ. Ն.: Ամբողջ գործընթացը Եվրոմիություն և գործընկեր երկրներ հարաբերություններում ինչ-որ տեղ նման է առևտրի, որտեղ ֆինանսական, նյութական աջակցությունը տրվում է բարեփոխումների դիմաց, և քանի որ այդ բարեփոխումներն ի վերջո հասարակության շահերից են բխում՝ անկախ նրանից, թե ինչպիսի մտադրություններ ունեն առանձին խաղացողները, հասարակությունն, ի վերջո, շահում են, և հենց հասարակության շահը պետք է լիներ առաջնային այս ամբողջ գործընթացում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *