Թանգարան – քաղաքացի. Մարինե Հարոյան (Կրթություն ամենուր և բոլորին)

Թանգարան – քաղաքացի. Մարինե Հարոյան (Կրթություն ամենուր և բոլորին)

Թանգարանը միստիկ, սակրալ տարածք է, որտեղ հանդիպում են անցյալն ու ներկան: Ժամանակակից թանգարանը նաև այն տարածքն է, որտեղ կերտվում է ապագան:
Թանգարանը՝ որպես ինստիտուցիոնալ կառույց, երկար պատմություն ունի, և ամեն ժամանակաշրջանում և մշակույթում այն հատուկ դերակատարություն է ունեցել: Հին Հունաստանի մուսեոնները գիտության և արվեստի դիցուհիներին (մուսաներին) նվիրված տաճարներ էին, հավաքատեղիներ: Միջնադարյան Եվրոպայում թանգարանները վերնախավի հավաքածուներն էին, որոնք հպարտանալու առիթ էին ծառայում ազնվականության ներկայացուցիչների համար: Լուսավորականությունը առաջ քաշեց թանգարանի՝ որպես կրթական հաստատության կարևորության հարցը: Այսօրվա թանգարանը ձևավորվել է XIXդ., երբ առանձնահատուկ նշանակություն ստացավ թանգարանների հասարակական դերը. արվեստը պիտի հասանելի լիներ հանրությանը:
Վերջին տասնամյակների ընթացքում թանգարանը կտրուկ ձևափոխություններ ապրեց. 1960թթ. թանգարանները հասկացան, որ այցելուն նույնքան կարևոր է, որքան թանգարանային առարկան: Հասարակական հետազոտություններ իրականացվեցին այցելուի պահանջմունքները ուսումասիրելու նպատակով: Թանգարանները ավելի հասանելի դարձան այցելուներին. փոխվեց հաղորդակցության մոդելը, և նոր ձևաչափում այցելուն մարդ-թանգարան երկխոսության լիիրավ անդամ դարձավ: Փոխվեց թանգարանային նյութի մատուցման ձևը. կարևոր դարձավ, թե ինչպես են մատուցված ներկայացվող մշակութային արժեքները: Առաջացավ թանգարանային «կողմնակալությունը». թանգարանի ճարտարապետությունը, ձևավորումը որոշակի վերաբերմունք է առաջացնում այցելուի մոտ: Ժամանակակից ցուցադրությունը յուրահատուկ և հետաքրքիր տարածք է: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնելու և կարդալու անցյալը, այլև ապրելու, լսելու, համտեսելու այն:

Թանգարաններ միջազգային խորհրդի ձևակերպումը առաջնահերթ նշում է. «Թանգարանը մշտապես գործող ոչ առևտրային կազմակերպություն է, որը ծառայում է հասարակությանը, նպատում է դրա զարգացմանը»: Զարգացած երկրներում մեծ է թանգարանների հասարակական դերակատարությունը, մասնակցությունը քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Թանգարանը կարող է փոխել քաղաքի տնտեսական դիմագիծը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *