«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» կրթահամալիր. Աշոտ Բլեյան

Ազատության առաջին աստիճանն ինքնուրույնությունն է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը, զարգացումը սկսվում է երկու տարեկանից: Մենք ունենք մոտ 300 երկուսից հինգ տարեկան երեխաներ: Մենք մեր առաջին քայլերը սկսեցինք երկու տարեկան երեխայի համար ինքնուրույնության ճանապարհին բոլոր արգելքները հանելուց. հանեցինք բոլոր դռները, բոլոր պատերը, բոլոր շեմերը վերացրինք: Երեխային ինքնուրույն, ազատ շարժվելու հնարավորություն տվեցինք: Այսինքն՝ ինքնուրույն ապրի՝ առանց խնամակալի, դայակի, դաստիարակի, մայրիկի: Հետո հասկացանք, որ մեծ պատնեշ կա դրսի և ներսի միջև: Երեխայի դուրս գնալը դառնում էր իրադարձություն: Մահճակալը դարձել էր երեխայի ստորացման մի գործիք, ինչպես աշակերտական անշարժ նստարանը: Մենք որոշում կայացրինք, որ մեր 200-ից ավել անշարժ մահճակալները պետք է լքեն մեր նախակրթարանները: Պարզվեց, որ դա ամենակենսունակ քայլերից մեկն էր, որովհետև մենք ինքնուրույն երեխայի համար կենսական տարածք ազատեցինք: Հաջորդ կարևոր քայլն այն էր, որ ուսուցիչը հայտնվեց երկրորդ պլանում:

Համոզվեցինք, որ պատերը խանգարող էին և դաս-դասարանային համակարգը հատուկ ստեղծված է, որ մարդկանց բաժանի խմբերի, վերացնի նրանց միջև հաղորդակցությունը ու հակադրի միմյանց: Այստեղից առաջացավ բոլոր տեսակի պատերաը վերացնելու կարիքը: Պարզվեց, որ այդ դասղեկների ինստիտուտը վտանգավոր է, որ նրանք ստեղծված են հենց մի երեխային մյուսին հակադրելու համար:

Դիտեք նաև՝

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Բուն զրույց․Կրթություն | ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց

Բուն զրույց․Կրթություն | ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց

2023 թ․ Երևանի պետական համալսարանը, նպատակ ունենալով ապահովելու հանրակրթության և բարձրագույն կրթության անընդհատությունը, ինչպես նաև տարածելու ԵՊՀ-ի՝...

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Կրթություն

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Կրթություն

🔹Բարձրագույն կրթության ոլորտում տենդենցերը կարո՞ղ են ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության ոլորտի վրա։🔹Արդյո՞ք մտավորական եզրույթը դեռևս...