Մոցարտ. Դոն Ժուանի «խաչը». Արաքս Շահինյան

Ո՞վ էր Լորենցո Դապոնտեն. Վենետիկի ծնունդ, ծագմամբ հրեա, քահանա և դասախոս, դասավանդում էր իտալերեն, լատիներեն և ֆրանսերեն Վենետիկում: Պաշտում էր դասականներին, և ասում են՝ անգիր գիտեր Դանթեի «Ինֆեռնոն», ինչն, իհարկե, հսկայական ազդեցություն և օժանդակություն է տվել նրան Դոն Ջիովաննիի կերպարը կերտելիս: Լորենցոն չափազանց անսանձ բարոյական կյանքով էր ապրում, և այնքան շատ էին այն կանայք, որոնց նա հասցրել էր գայթակղել, որ կաթոլիկ եկեղեցին այլևս չի հանդուժում նրա այդ կենսակերպը և շատ արագ կարգալույծ է անում նրան: Փաստորեն, Լորենցո Դապոնտեն ոչ միայն լսել էր Դոն Ջիովաննիի մասին, այլև անձնական փորձով շատ ավելի խորը մանրամասների էր տիրապետում, քան կարելի էր պատկերացնել: Սա այն մարդն էր, ով Մոցարտին արդեն աստղ էր դարձրել նրա «Ֆիգարոյի ամուսնությունը», ինչպես նաև «Այսպես բոլորն են վարվում» օպերաները լիբրետոները գրելով: Իսկ ո՞վ էր Մոցարտը: Կոստանցա Վեբերը, ով հետո կլինի Կոստանցա Մոցարտ, օպյեկտիվ պատճառներով իր ամուսնու նամակագրության մի հսկա մաս այրում է, թեև մեզ այսօր հասած ժառանգությունն էլ թույլ է տալիս վստահորեն ասելու, որ Մոցարտը ամենամեծ դոն ժուաններից էր իր ժամանակի, որ կարելի էր պատկերացնել: 1785թ.՝ Դոն Ջիովաննին գրելուց երկու տարի առաջ, Վիեննայից Զալցբուրգ հորը գրում է. «Եթե ես ստիպված լինեի ամուսնանալ այն բոլոր կանանց հետ, ում սիրահետել եմ, ես ամենաքիչը երկու հարյուր կնոջ ամուսին պետք է լինեի հիմա»: Վերջապես, ո՞վ է Դոն Ջիովանին, եթե ոչ Դապոնտեի և Մոցարտի հավաքական մեկտեղում կյանքից ավելի ապահով տարածքում՝ գրականության մեջ, հետո արդեն նաև բեմում…56fb5baa-f6f9-43cc-a472-e41c6a358c72

Դոննա Էլվիրայի ասերգը կամ ռեչիտատիվը սկսվում է դադարով՝ ութերորդական դադարով, այսինքն խոսքը սկսվում է լռությամբ: Ո՞ր դեպքերում է երաժշտությունը սկսվում դադարով, ինչպես, օրինակ, Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիան: Կոնկրետ արիաների դեպքում այդ դադարը շատ հստակ դեր ունի. էմոցիաների արտահայտման բազմապիսի երանգներից մեկն է, այսինքն շնչակտուր ես լինում: Առաջին տողի մեջ ասում է՝ O Numi/Տեր Աստված (բառացի իտալերենից թարգմ.՝ երկինք): Անգլերենում սա կոչվում է expletive, այսինքն կոչական է, որը նույնիսկ խոսքի մաս չէ, և դրանից առաջ նույնպես դադար կա, որը տարածված հիմնական ձայնագրություններում անգամ չեն էլ երգում: Սա այդ նույն էմոցիայի, շնչակտուր լինելու դադարն է, որ եթե չտվեցիր, ռեչիտատիվի իմաստը փոխվում է…

Դիտեք նաև՝

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Ֆիլհարմոնիկ #2. Հայկ Տեր-Հովհաննիսյան

Ֆիլհարմոնիկ #2. Հայկ Տեր-Հովհաննիսյան

Ալտի և ջութակի առանձնահատկությունների, իր անցած երաժշտական ճանապարհի, Հայաստանի համար ֆիլհարմոնիկի ունեցած նշանակության և այլ թեմաների մասին է պատմում ՀԱՖՆ...

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Ինչո՞ւ «Շենգավիթյան մշակույթը» վերանվանվեց «Կուր-Արաքսյանի», ինչո՞ւ է կարևոր դամբարանների ուսումնասիրությունը, ի՞նչ հիմքով են դամբարանները համարվել ընտանեկան,...