13. Պահանջմունքներ, դրդապատճառներ, անձի ուղղվածություն | Սոնա Մանուսյան

13. Պահանջմունքներ, դրդապատճառներ, անձի ուղղվածություն | Սոնա Մանուսյան

Վարքի դրդապատճառներն անմիջականորեն կապված են պահանջմունքների հետ: Պահանջմունքը կարիքի ապրումն է՝ իր հուզական և որոշակի վարքի դրսևորմանը դրդող տարրերով հանդերձ: Պահանջմունքները լինում են ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալագան և այլն: Պահանջմունքներն ամորֆ, չձևավորված կարիքներն են, որոնք հստակեցվում են և դառնում դրդապատճառներ: Պահանջմունքներն ունիվերսալ են, սակայն, դրանց բավարարման ձևերը կարող են ունենալ մշակութային առանձնահատկություններ, որոնք կարող են կապվել անհատականի ու խմբայինի խրախուսման ու ճնշման հետ:

Դրդապատճառները՝ մոտիվները, այն շարժիչ գործոններն են, որ ուղղորդում են մարդկանց գործողությունները: Մոտիվացիան մի շարք մոտիվների ու դեմոտիվատորների և, բացի դրանցից, արտաքին ու ներքին այլ գործոնների ու ստիմուլների համադրությունն է: Դրդապատճառները լինում են ներքին (ինտրինսիվ) և արտաքին (էքստրինսիվ), գիտակցական և անգիտակցական: Իրական վարքը բազմապատճառական է (պոլիդետերմինացված). դրա ուղղորդմանը մասնակից են բազմաթիվ դրդապատճառներ, արտաքին գործոններ, բնավորության կայուն գծեր և այլն:

Վարքը հասկանալու համար անհրաժեշտ է նաև հասկանալ մարդու դիրքորոշումը: Հոգեբանության մեջ դիրքորոշում է անվանվում մարդու որոշակի կանխատրամադրվածությունը՝ որոշակի ձևով գործելու չգիտակցված կամ կիսագիտակցված պատրաստակամությունը: Հոգեբանության մեջ շատ են օրինակները, երբ դիրքորոշումն ազդում է գործունեության արդյունավետության վրա: Դրական դիրքորոշումը, սակայն, կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Դիրքորոշումներն ու դրդապատճառները կարող են կայուն լինել և միասին կազմել անձի ուղղվածություն:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *