Թեմա 7. Բջջային մահ՝ ապոպտոզ. Հովակիմ Զաքարյան

Թեմա 7. Բջջային մահ՝ ապոպտոզ. Հովակիմ Զաքարյան

Երբ բջջի ԴՆԹ-ում կուտակվում են բազմաթիվ մուտացիաներ, սխալներ, որոնք անդարձելի են, ապա բջիջը որոշում է ինքնասպանություն կատարել, քանի որ սխալների մեծությունը թույլ չի տա բջջին ինքնուրույն ուղղել այդ սխալները, հետևաբար ավելի լավ է մահանան, քան թե սխալները ժառանգեն հաջորդ սերունդներին: Բջջի մահը կարող է տեղի ունենալ նաև սովորական պայմաններում, օրինակ, երբ չկան սխալներ. մեր օրգանիզմում անընդհատ որոշ բջիջներ մահանում են, դրանց փոխարինում են նորերը, սա բջջային նորմալ հավասարակշռությունը պահպանելու համար տեղի ունեցող գործընթաց է: Բջիջներ մահանում են նույնիսկ էմբրիոգենեզի ժամանակ. մարդկային էմբրիոնի ձևավորման վաղ փուլերում, երբ ձևավորվում են վերջույթները, օրինակ, մատները, ապա էմբրոնների մոտ մատների միջև կան թաղանթներ, որոնք կազմված են, բնականաբար, բջիջներից, որոնք էմբրիոնի զարգացման ուշ փուլերում այլևս վերանում են շնորհիվ բջիջների մահվան:

Բջիջների մահը կարգավորող մեխանիզմը կոչվում է բջիջների ծրագրավորված մահ կամ գիտական տերմինաբանությամբ՝ ապոպտոզ, որ հունարենից թարգմանաբար նշանակում է տերևաթափ…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *