Թեմա 4. Գեներ և մուտացիաներ. Հովակիմ Զաքարյան

Թեմա 4. Գեներ և մուտացիաներ. Հովակիմ Զաքարյան

80-90-ականներին պարզ դարձավ, որ մարդու ԴՆԹ-ում եղած նուկլեոտիդների հաջորդականության մեջ եղած երկու տոկոսն է, որ ինֆորմացիա է պարունակում, մնացած 98 տոկոսը որևէ ինֆորմացիա չկրող, նուկլեոտիդների պատահական հաջորդականություն է։ Եվ այդ երկու տոկոսը այն գեներն են, որոնց մասին մենք գիտենք մեր դպրոցական դասագրքերից, երբ, օրինակ, ասում ենք, որ ունենք հայրական կամ մայրական լավ գեներ, մեր գեներում են մեր հատկանիշները՝ խելացիության և այլն։ Ահա պարզվեց, որ այդ գեները ԴՆԹ-ի երկու տոկոսն են կազմում։ Եվ, ըստ էության, գենը ժառանգականության մոլեկուլային միավորն է։

Գեների ակտիվության կարգավորման ինչ-որ մեխանիզմներ կան։ Գեներն անընդհատ ակտիվ վիճակում չեն գտնվում մեր օրգանիզմում, այլ նրանք կարող են պարբերաբար ակտիվանալ՝ ի պատասխան միջավայրի ինչ-որ ազդակների, կամ, հակառակը, լռել, եթե այդ գեների պրոդուկտը՝ սպիտակուցը, որով նրանք պետք է սինթեզեն, այլևս պետք չեն օրգանիզմին․․․

Գիտնականները սկսեցին հարց տալ՝ կան արդյո՞ք գեների խմբեր, որոնք նույնն են բոլոր տեսակների մոտ, կապ չունի դա մարդ է, բակտերիա, թե փիղ․ և արդյոք այդ գեները, որ ընդհանուր են բոլորի մոտ, հենց ամենակարևորներն են, ամենաանհրաժեշտը մարդու կամ այլ տեսակների գործունեության համար։ Ո՞րն է մեզ անհրաժեշտ, այն մինիմալ գեների քանակը, առանց որոնց մենք չենք կարող գոյություն ունենալ․․․

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

1 Մեկնաբանություն

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *